Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Որևէ մեկը Վեհարան չի ներխուժել, գնալ մտնել ինչ-որ մի տեղ և փորձել պատսպարվել, որպեսզի դատարանի որոշումը չկատարվի, անընդունելի է. Ալեն Սիմոնյան

Որևէ մեկը Վեհարան չի ներխուժել, Միքայել Սրբազանը փախել, պախկվել էր այդտեղ՝ մտածելով, որ այդտեղ կարող է իրեն պաշտպանված զգալ: Դա ակնհայտ էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանին բերման ենթարկելու նպատակով ԱԱԾ աշխատակիցների՝ Վեհարան ներխուժելու մասին հարցին:

«Հիմա մեր ընդդիմադիր գործընկերները եկել, դոշ են ծեծում. կա դատարանի որոշում և գնալ մտնել ինչ-որ մի տեղ և փորձել պատսպարվել, որպեսզի դատարանի որոշումը չկատարվի, դա անընդունելի է: Եվ վերջիվերջո, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, դուրս եկավ, որպեսզի ի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա, և իրենք իրենց գործառույթն են իրականացնում»,- նշեց Սիմոնյանը:

«Թե՞ մեկնումեկի մոտ կարծիք կա, որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում, 300-400 որ մարդ լինի, չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս հանի: Իհարկե, կարող է, բայց այդպիսի քայլի չգնաց, ի պատիվ մեր ԱԱԾ-ի, պետք է ասեմ, որ նման որոշում կայացրին, որովհետև այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար»,- ավելացրեց ԱԺ նախագահը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031