Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Երբ դիմակավորները hարձակվել էին Մայր Աթոռի վրա, Երևանի 40%-ը հոսանքազրկվել է, կառավարությունը «ռուբիլնիկը» քաշել է, որ ասեք՝ ճիշտ են անում, որ ՀԷՑ-ը խլում են. Մանուկյան

Այս նախագիծը մեկ բանի մասին է՝ ցանկացած գործարար, ով այս իշխանությանը մի թթու խոսք ասի կամ ցանկալի խոսքը չասի, փոխվելու են օրենքները: Այս մասին ԱԺ ամբիոնից ՀԷՑ-ը պետականացնելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Դիմում եմ այն գործարարներին, բոլորդ հիշեք, ցանկացած ձեր՝ իշխանությանը ոչ հաճող խոսքից հետո բերելու են այս օրենքը փոխեն։ Սիրելի ժողովուրդ, տեսեք ինչ է կատարվել, իրականում քաղաքական հետապնդման ռեկետի նպատակով, իշխանությունը չի խորշել գնալ նույնիսկ խայտառակությունների: Մի քանի օր առաջ էր Մայր Աթոռի դեմ այդ բերետավորները, դիմակավորները գրոհում էին սելջուկների պես, նույն պահին Երևանում մոտ 40% հոսանքը գնաց։

Ոչ թե գնաց պատահաբար, վթար էր, այլ ուղղակի կառավարության, պետության հսկողության տակ եղած բարձրավոլտ էլեկտրացանցերը ռուբիլնիկը քաշեց, որ բոլորդ ջղայնանաք ու ասեք՝ ճիշտ են անում, որ  ՀԷՑ-ը խլում են: Դիմում եմ նաև պատգամավորներին՝ տեսե՛ք, նախագիծը ՔՊ-ինն է, կառավարությունը բազմաթիվ կետերով վերապահումներ է դրել, որը ես համոզված եմ երեք ժամվա մեջ չի լրամշակվելու»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ այս վերապահումներն արդյունքում մնալու են որպես փաստաթուղթ:

«Վաղը, մյուս օրը, երբ չլինեք իշխանություն կամ շարունակեք մնալ իշխանություն, երբ սեփականատերերը դատի տան, դատ շահեն, կառավարությունը ասելու է՝ ախպեր, ես ձեզ զգուշացնում էի, և ամբողջ պատասխանատվությունը մնալու է քաղաքական մեծամասնության վրա»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031