Skip to main content

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա

Լրահոս

Թող բերանները փակեն, ռադները քաշեն, չխառնվեն ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին

Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների  ծրագրերն է նայել ու այդպիսի տպավորություն է եղել, որ սա իրոք հարվածում է  հայ-ռուսական հարաբերություններին, և իրոք իրենց դեգեներատ հաղորդավարների  ելույթներն իրոք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  ՀՀ-ում վերջին իրադարձությունների, այդ թվում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ  ՌԴ-ից հնչող արձագանքներին, այդ թվում ռուս պատգամավորների կողմից:

Խոսելով ձերբակալությանն անդրադարձող ռուս հաղորդավարների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններից՝ ԱԺ նախագահն ասաց. «Կարող է  Սամվել Կարապետյանը ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել,  հիմա իրենք ասում են՝ մեր  ընկերն է: Ում փող է տվել, հարսանիքին երգել են, իր ընկերներն են:  Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանությո՞ւն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն  և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն»,- ասաց նա:

Ըստ Սիմոնյանի՝ դրանք հակառակ էմոցիա են առաջացնում ոչ միայն իր մոտ, այլ՝ ՀՀ քաղաքացիների:

«Թող բերանները փակեն, ռադները քաշեն: Ես  համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների  հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ-ում: Այդ կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը՝ ՀՀ  փակված : Բայց եթե  պետական ալիքներն իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք  իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ:

Դրանք առնվազն մեր ժողովրդի նյարդերի վրա ազդում են: Այլ հարց է՝ ինչ-որ ձևով դա մեզ օգուտ է տալիս, որովհետև եթե հեքիաթներ են պատմում, որ ԱՄՆ-ի սպեցնազը ՀՀ ԱԺ-ում էր կամ կառավարությունում էր, մեր ժողովուդրը գիտի չէ՞ թե ՀՀ-ում ինչ է կատարվում, գիտի՝ որ սուտ են ասում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Լավրովի մտահոգությանը, Սիմոնյանն ասացմ, որ Լավրովին իր գործընկերը՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է, ուոր ինքն ավելացնելու բան չունի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031