Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Միքայել Սրբազանն իր գլխի տերը չէ, պարտավոր է որոշումը փոխել. Հովիկ Աղազարյան

Պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չբացառեց մամուլում շրջանառվող լուրերը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բանակցում է Վեհափառի հետ, որ նրա համաձայնությունը ստանա Միքայել Սրբազանին որպես վարչապետի թեկնածու ներկայացնելու համար:

«Չեմ բացառում դա, նախաձեռնությունը, որ ունեցանք, պարոն Մարուքյանի առաջարկով, շատ կարճ ժամանակահատվածում, ըստ էության, կոնսենսուս առաջացրեց երկու ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ: Ըստ էության, 36 պատգամավոր պատրաստ է համաձայնություն տալ, որ հարցը մտնի օրակարգ: Միքայել Սրբազանն այն անձնավորությունն է, որն անառարկելի հեղինակություն է և՛ հոգևոր աշխարհում, և՛ նաև քաղաքական դաշտում»,- ասաց Աղազարյանը:

Ինչ վերաբերում է դիտարկումներինն թե չպետք է հոգևորականությանը խառնել քաղաքականությանը, նա նշեց՝ ակնհայտ անհանգստություն կա, որ կանգնած ենք մարտահրավերների առաջ:

«Մեր պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումները կամ կառավարումն ահագին անհանգստություն է մեզ մոտ առաջացնում՝ կապված վերջին իրադարձությունների հետ: Հիմա եթե հոգևորականը բոլորի կողմից ընդունված և հարգված մարդ գա և 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ինչից հետո բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին և գնան 26 թվականի ընտրություններին, դա կնշանակի հոգևորականը կամ հոգևորականները զբաղվում են քաղաքականությա՞մբ»,- ասաց նա:

Աղազարյանը նշեց, որ հոգևորականները պատգամավորների խնդրանքով ընդամենն օգնում են այս ճգնաժամից դուրս գալու համար:

Ինչ վերաբերում է նրան, թե Միքայել Սրբազանը հրաժարվել է արդեն իսկ, Աղազարյանն ասաց, որ Միքայել Սրբազանն իր գլխի տերը չէ, որովհետև ինքը շատ կարևոր նիշա է զբաղեցրել, և պարտավոր է իր դիրքորոշումը փոխել:

Հարցին էլ՝ Նիկոլ Փաշինյանից ավելի մեծ վարկանիշ ունի՞ Միքայել Սրբազանը, նա ասաց. «Չեմ կարող ասել, նման գնահատականներ տալու հնարավորություն չունեմ: Այստեղ խնդիրն այն է, որ Միքայել Սրբազանի շուրջ կոնսոլիդացիա է առաջանում է և վստահություն ունեմ, որ կառաջանա նաև լայն այսպես կոչված կոնսոլիդացիա, հասարակության մեջ էլ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031