Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ

Լրահոս

Այն անձը, ով իր երկրի ու Եկեղեցու պատմությանից պատառիկներ գիտի, ապագա չունի. Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ

Հուլիսի 1-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Սուրբ Պատարագ է մատուցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Իր քարոզում Սրբազան Հայրը, հիշեցնելով սուրբգրային «Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդոց 16․8) հարցադրումը, ընդգծել է, որ այն ուղղված է յուրաքանչյուրին և ողջ մարդկությանը։ Գրիգոր Սրբազանն ընդգծել է, որ այդ հարցի պատասխանը գտնելու համար պետք է քայլել դեպի Հիսուս Քրիստոս, որպեսզի ճանաչելով աստվածային ճշմարտությունը՝ զղջումով ու ապաշխարությամբ վերագտնեք մեր իրական կոչումն ու առաքելությունը։

Պատարագիչ Սրբազանը նկատել է, որ հնչեցված հարցն արդիական է նաև այսօր, մանավանդ մեր երկրի համար այս փոթորկալի օրերին։

«Յուրաքաչյուր հայ, եթե ծանոթ է իր երկրի ու Եկեղեցու պատմությանը, վստահ կարող է ասել, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում։ Իսկ այն անձը, ով ընդամենն այդ պատմությունից պատառիկներ գիտի, ապագա չունի, որովհետև անցյալն իմանալով է, որ պիտի կառուցես ապագան, անցյալների սխալները տեսնելով է, որ պիտի փոխես ներկան և ապագայում սխալներ չգործես։ Իսկ ու՞ր ենք մենք այսօր։ Ազգովի կարծես այն իրավիճակի մեջ ենք, որ չգիտենք՝ որտեղի՞ց եկանք, ինչպե՞ս հայտնվեցինք այս օրհնաբեր հողի վրա և ու՞ր ենք գնում», — ասել է Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը՝ հորդորելով ներկաներին առաջնորդվելու ազգային ինքնության գիտակցությամբ լուսավորված ճանապարհով։

Այնուհետև Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալները մասնավոր աղոթք են բարձրացրել ապօրինաբար ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի, բոլոր նեղյալների ու գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ և բարօր կյանքի համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930