Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը տեղում ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա | «Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան | 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին | Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը | Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել | Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ» | ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ» | ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդումը համակարգերի կայունության բարձրացմանը

Լրահոս

USAID-ի ապամոնտաժման վերջին ակորդը․ Սուրեն Սարգսյան

USAID-ի ապամոնտաժման վերջին ակորդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«ԱՄՆ պետքարտուղար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և USAID-ի փաստացի ղեկավար Մարկո Ռուբիոն վերջերս հրապարակել է մի հետաքրքիր հոդված, որը ներկայացնում է այն նոր կոնցեպտը, որի հիման վրա ԱՄՆ-ն շարունակելու է իր արտաքին օգնության քաղաքականությունը։

Ռուբիոն նշում է, որ այսուհետ արտաքին օգնությունը չի լինելու բարեգործական տեսակի օգնության տրամադրում։ Նա մեղադրում է USAID-ին, որ վերջինս հաճախ իրականացրել է ծրագրեր՝ ռեժիմների փոփոխության նպատակով՝ հեռու մնալով իր առաջնային առաքելությունից՝ առաջ մղել ԱՄՆ շահերը։

Ըստ նրա, USAID-ն տասնամյակների ընթացքում միլիարդավոր դոլարներ ծախսելով ձախողել է իր առաքելությունը։ Ըստ պետքարտուղարի, այն իրականում ստեղծել է հսկայական ՀԿ համակարգ, որը քիչ ազդեցություն է թողել զարգացող երկրների վրա։ Ծրագրերը հաճախ սրել են անկայունությունը, ուժեղացրել են հակաամերիկյան տրամադրությունները։ Ռուբիոն ընդգծում է, որ USAID-ն իր օգնությունը օգտագործել է որպես բարեգործություն, ոչ թե որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիք։ Նրա ներկայացմամբ՝ ապագայում արտաքին օգնությունը կիրականացվի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ «America First» քաղաքականությանը համապատասխան։

Օգնության տրամադրման նոր մոդելը նաև նպատակ ունի հակազդել Չինաստանի օգնության մոդելին:

Եվ վերջում նշեմ, որ USAID-ի շենքը կփոխանցվի FBI-ին՝ որպես նոր գլխամասային գրասենյակ»,-գրել է Սարգսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև