Skip to main content

Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին

Լրահոս

«Դուրս եմ հրավիրում դահլիճից, պարոն Աղազարյան. պարոն Եղոյան, Ձեզ նախազգուշացում». ԱԺ-ում Աղազարյանի ելույթից հետո թեժ վեճ սկսվեց

ԱԺ-ում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը դուսր հրավիրեց Աղազարյանին դահլիճից և արգելեց մասնակցել նիստին:

Աղազարյանն իր ելույթում նախ նշեց, որ եթե Կոնյակի գործարանը չմասնավորեցվեր այսօր խաղողագործություն չէր լինի ՀՀ-ում, ապա անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթաքին, պատգամավորը նշեց, որ այդ քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել ՀՀ-ում:

«Դա արվում է նրա համար, որ մենք վաղը, մյուս օրը շրջվենք դեպի արևմուտք, իսկ արևմուտքը սկսվում է Թուրքիայից, իսկ Թուրքիան, որ սկսենք իրենից արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ: 300 հազար փախստականից մի չնչին մասը կգա Հայատսան և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա: Խնդրում եմ ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,-ասաց նա:

Պատգամավորի ելույթից հետո ՔՊ-ականները տեղից սկսեցին բղավել՝ ամոթ: Իսկ Հովիկ Աղազարյանը շիշ նետեց ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանի ուղղությամբ:

Հակոբ Արշակյանը փորձ արեց հանդարտեցնել պատգամավորներին, իսկ Աղազարյանը ՔՊ-ականներին հրավիրում էր դուրս՝ կռվելու:

«Պարո՛ն Եղոյան, հանգիստ: Պարոն Աղազարյան, ինձ նայեք մի հատ, դուրս եմ Ձեզ հրավիրում դահլիճից և արգելում եմ ձեր մասնակցությունն այս նիստին:

Պարո՛ն Եղոյան, Ձեզ նախազգուշացում, տեղից չբղավել: Հասկանալի է, որ ելույթն օտարերկրյա շահ էր ներկայացնում, ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ՝ էմոցիաների մի՛ տրվեք, ելույթով կարող եք արձագանքել»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930