Skip to main content

Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք | Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել․ Ռուբինյան | Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | 9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան | Եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մшրտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին. Աբրահամյան | Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) | Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին | Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները | Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է | Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան | Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից. փաստաբանական խումբ | Պայմանագրային զինծառայողի են գտել տանը՝ կախված վիճակում | Կապիտnւլյանտը այսօր ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզnւրպացրել է և առաջնորդվում է բռնшտիրական համակարգին հարիր մեթոդներով․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր | Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը. Զելենսկի

Լրահոս

Գլխավոր դատախազն ԱԺ-ում միջնորդություններ է ներկայացնում՝ 3 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար

Ազգային ժողովն այսօր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան։

Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցն է, ինչպես նաև նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը։

Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկա։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս պահին ներկայացնում է միջնորդությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Միջնորդության մեջ ներկայացված են քննությամբ ձեռք բերված փաստեր, որոնք հիմք են տալիս Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 43․419-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ, նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։

Սիմոնյանը նաև ներկայացրել է մի հատված՝ Հրայր Հակոբյան-Իգոր Սարգսյան զրույցից։

«Հ.Հակոբյան

— Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:

Ի.Սարգսյան

— Ցմահ կտան, եթե ողջ մնաս:

Հ.Հակոբյան

— Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:

Ի. Սարգսյան- Չգիտեմ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31