Skip to main content

Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան | Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք | Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել․ Ռուբինյան | Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | 9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան | Եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մшրտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին. Աբրահամյան | Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) | Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին | Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները | Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է | Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան | Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից. փաստաբանական խումբ | Պայմանագրային զինծառայողի են գտել տանը՝ կախված վիճակում | Կապիտnւլյանտը այսօր ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզnւրպացրել է և առաջնորդվում է բռնшտիրական համակարգին հարիր մեթոդներով․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր

Լրահոս

Սերբիայի ՆԳՆ-ն հայտնել է ցուցարարների նոր ձերբակալությունների մասին

Սերբիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հուլիսի լույս 4-ի գիշերը բացահայտել են 636 մարդու ինքնություն, որոնցից 19-ը տարվել են ոստիկանական տեղամասեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 16 մարդ ձերբակալվել է վարչական իրավախախտումների համար, ևս երեքը՝ քրեական հանցագործությունների կատարման կասկածանքով: Առանձին միջադեպեր են գրանցվել Բելգրադում և այլ քաղաքներում, որտեղ մի քանի ցուցարարներ ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար: Ցուցարարների գործողությունների հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան:

Միևնույն ժամանակ Pink հեռուստաալիքը հայտնել է, որ հուլիսի 4-ի առավոտյան Բելգրադում ցուցարարների կողմից նախատեսված երթևեկության լիակատար շրջափակումը տեղի չի ունեցել: Մայրաքաղաքի բոլոր կարևոր կետերն ու կամուրջներն ազատ են:

Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Pink հեռուստաալիքի եթերում ընդգծել է, որ «ոստիկանությունը երեկ և այսօր նախազգուշացրել է բոլոր նրանց, ովքեր պլանավորում են շրջափակում կազմակերպել, որ ստիպված կլինի ձեռնարկել բոլոր միջոցները՝ տեղաշարժի ազատությունն ապահովելու համար»։

Հուլիսի 4-ին հայտարարված բողոքի ցույցերի նախօրյակին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շարժման մասնակիցներին է դիմել կոչով՝ հրաժարվել Բելգրադում և երկրի այլ քաղաքներում երթևեկության լիակատար շրջափակման ծրագրերից։

Ըստ Սերբիայի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության՝ հունիսի 28-ին ընդդիմության չարտոնված բողոքի ցույցին մասնակցել է մոտ 36 000 մարդ։ Ցուցարարների հետ բախումների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցներն ստիպված են եղել կիրառել հատուկ միջոցներ՝ ցուցարարներին մի շարք կենտրոնական փողոցներից դուրս մղելու համար։ Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է  ոստիկանության 48 աշխատակից, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ 1 անչափահաս։

Ցուցարարները շարունակում են ամեն օր փակել Բելգրադի և այլ քաղաքների հիմնական տրանսպորտային հանգույցները, հնչում են ձերբակալվածներին ազատ արձակելու, ընտրություններ անցկացնելու և խորհրդարանի շենքի մոտ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների վրանային ճամբարն ապամոնտաժելու պահանջներ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31