Skip to main content

Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան | Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք | Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել․ Ռուբինյան | Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | 9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան | Եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մшրտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին. Աբրահամյան | Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) | Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին | Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները | Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է | Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան | Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից. փաստաբանական խումբ | Պայմանագրային զինծառայողի են գտել տանը՝ կախված վիճակում | Կապիտnւլյանտը այսօր ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզnւրպացրել է և առաջնորդվում է բռնшտիրական համակարգին հարիր մեթոդներով․ Տիգրան Աբրահամյան | Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր

Լրահոս

Սևանում Սասուն Միքայելյանի տիրապետության ներքո գտնվող տարածքի վերաբերյալ ուսումնասիրություն ևս կատարվում է. Աննա Վարդապետյան

Ձեռքումս է 1,900 ու կես մետր նիշից ներքև 339 նման սեփականություն, որի մեջ օրինակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի աղջիկ է, նաև ՔՊ վարչության անդամ կա, իրենց կարելի՞ է: Այս մասին ԱԺ նիստին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագիրը քննարկելու ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Երբ խնդրեցին հստակեցնել՝ ում նկատի ունի, Մանուկյանն ասաց՝ Գագիկ Մելքոնյանի դստերը և ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանին:

Ի պատասխան, Վարդապետյանն ասաց, որ պատգամավորի ներկայացրած թիվը 3 անգամ պակաս է, և իրականում նման 991 գույք կա Սևանի ափին:

«2022 թվականի սեպտեմբերից իմ հանձնարարությամբ խնդրով զբաղվում ենք: Միայն Սեյրան Օհանյանի գույքը չի: Այո՛, կան պաշտոնատար անձինք և պաշտոնավարող պաշտոնատար անձինք, ում հետ փոխկապակցված գույքեր կան և այդ գույքերը ուսումնասիրության առարկա են հանդիսանում։ Ուսումնասիրությունը գուցե փափուկ է հնչում, բայց դա պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրությունից հետո դառնում է պատշաճ հաղորդում ու քրեական վարույթ։ Այսինքն, այս առումով մենք չունենք մի իրավիճակ, որ կախված անձից, թե ում է պատկանել բնության հատուկ պահպանվող տարածքը, եթե արդեն հասել է այն փուլին, որ պիտի վերադարձվի պետությանը, չվերադարձվի, կամ հասել է այն փուլին, որ պետք է քրեական հետապնդում հարուցվի, չհարուցվի»,- ասաց Վարդապետյանը:

Վարդապետյանը տեղեկացրեց, որ Սասուն Միքայելյանի տիրապետության ներքո գտնվող տարածքի մասով  հաղորդումը դատախազություն տրվել է լրագրական հետաքննության արդյունքում:

«Շատ ցավալի է, որ ոչ նախկին պաշտոնատար անձինք, ովքեր տիրապետում են այդ տվյալներին, ոչ գործող պաշտոնատար անձինք, շատ հաճախ մեզ տեղեկատվություն չեն տալիս: Մենք իմանում ենք բաց աղբյուրներից կամ մեր ուսումնասիրությունների արդյունքում, մենք ուղիղ վերստուգիչ գործառույթներ չունենք: Բոլորը ուսումնասիրության առարկա են, գտնվում են մեր տեսադաշտում, եթե ինչ-որ բան բաց ենք թողել, շատ շնորհակալ կլինենք, եթե մեզ ուղարկեք»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31