Skip to main content

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը | Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՄ անդամակցությունից՝ առանց հրաժարվելու ԵԱՏՄ-ում իր առավելություններից. Զախարովա | Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ | Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ | Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան | Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն | Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ | Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ․ Փաշինյան | Սպարապետը ասաց՝ Քոչարյանին բերեք, հետո «ցար ի բոգ» դարձավ. Սասուն Միքայելյան | 2018-25 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում. Փաշինյան | Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի | Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում | Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է

Լրահոս

Սուրբ Էջմիածինն ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին. Բրազիլիայի թեմի առաջնորդ

Հուլիսի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Այս մասին հայտնում են  Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Իր քարոզում պատարագիչ Սրբազանն անդրադարձավ Հայոց աշխարհում աստվածային լույսի ներգործուն զորությանը, որը ճառագեց Խոր Վիրապի խավար գբից, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ ընկերակցությամբ լռության, ցրտի, մենության հաստատուն մնաց իր հավատքի մեջ և Սուրբ Հոգու շնորհներով, լուսավոր հավատքով վերակառուցեց մեր հոգևոր հայրենիքը։

Նարեկ Սրբազանն ընդգծեց, որ այդ հոգևոր հայրենքում հաստատվեց Սուրբ Էջմիածինը, որպես աստվածային հայտնության մարմնացում, ուր Աստված հանդիպեց հայոց ազգին։

Սրբազան Հայրը խոսեց նաև մերօրյա դժվարությունների և եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող հայորդիներին։

«Այն, ինչ-որ տեսանք օրեր առաջ, իսկապես, կարելի է անվանել համազգային ամոթի օր։ Մեր երկու հոգևոր եղբայրները՝ Միքայել և Բագրատ Սրբազանները, ինչպես նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանն այսօր «Վիրապ»-ի մեջ են։ Նրանք լուռ են, բայց նրանց աղոթքը բարձրանում է երկինք ու այդ աղոթքի ձայնը տարածվում է Սուրբ Էջմիածնից։

․․․Սուրբ Էջմիածինը ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին։ Այն սասանել անկարելի է, որովհետև նրա հիմքը մեր Տերն է՝ Հիսուս Քրիստոս», — նշեց Նարեկ Սրբազանը՝ ամենքին հորդորելով այս տագնապալի օրերին հաստատուն լինել հավատքի մեջ, մնալ հավատարիմ զավակները Սուրբ Էջմիածնի և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև