Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է, այլ ոչ թե «ձուկը ջրում» մարդկանց խոստումներ «վաճառելը»․ Տիգրան Աբրահամյան

Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի անցկացված երթ-հավաքն ու այնտեղ հնչած ուղերձները վերլուծելու և գնահատելու մեծ դաշտ են բացել` առաջին հերթին քաղաքական պրոցեսների շարունակականության և իշխանություններին վճռական քաղաքական հարվածներ հասցնելու տեսանկյունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Չնայած այս հանգամանքին, հայտնի շրջանակները սկսեցին այս հավաքի թեման քննարկել դրա չորրորդական և, առաջին հայացքից, որևէ կարևորություն չունեցող համատեքստում:

Մասնավորապես նշում են, որ ՀՀԿ-ն մեկուսացվեց, որովհետև իրենցից ելույթ ունեցող չկար և նմանատիպ այլ ցնդաբանություններ:

Ի տարբերություն ձեզ, ՀՀԿ-ն 2018 թվականից հետո երբեք էլ առաջնահերթ պլան չի բերել իր` ամեն տեղ նետվելն ու պաշտոնների համար «բազառների» մեջ մտնելը:

ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է, այլ ոչ թե «ձուկը ջրում» մարդկանց խոստումներ «վաճառելը» և մենք քաղաքական ընդդիմախոսների պաշտպանությունն ու իշխանություն փոխելու գործընթացը դիտարկում ենք այդ տեսանկյունից:

Այնպես որ ձեր տեղն ու դերն ամեն ինչից վեր դասելը ձեր նիշան է և ձեր հաճախորդներին ու քաղաքական վարձականներին այլ տեղ գործածեք»,-գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև