Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». Էքսկլյուզիվ հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետ

13-ամյա Գագիկը Զեմֆիրայի հետ բեմում

Հուլիսի 4-ին կայացած Զեմֆիրայի երևանյան համերգը երկար կհիշվի ոչ միայն երաժշտական հույզերով, այլև աննախադեպ տեսարանով՝ 13-ամյա Գագիկը բարձրացավ բեմ ու գրկեց իր սիրելի արտիստին։ Այդ տեսարանը տարածվեց համացանցում, հուզեց հազարավոր մարդկանց, իսկ Tert.am Life-ը գտավ Գագիկին։ «Եթե ես հենց այդ պահին բեմ չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Գագիկը:

«Զեմֆիրայի հետ հանդիպելը միշտ երազանք էր»

Գագիկն ասում է՝ բեմ բարձրանալու մասին որոշումը վաղուց էր կայացրել. «Նախապես էի որոշել։ Միշտ երազել եմ իմ սիրելի արտիստներին հանդիպել։ Զեմֆիրան առաջինն էր, ու դա իմ կյանքի պահն էր»։ Բայց կոնկրետ որ պահին կբարձրանա, նա չէր նախատեսել․ «Ուղղակի բախտս բերեց, որ հենց իմ ամենասիրած երգերից մեկի ժամանակ կարողացա բարձրանալ»։

«Ասեց՝ հանգստացի, արդեն երգել ենք ու պարել»

Երբ Գագիկը բարձրացավ բեմ, Զեմֆիրան նրան դիմավորեց զարմանալի քնքշությամբ․ «Երբ հետնաբեմ գնացինք, ինքը ասաց՝ վերջ, հանգստացիր արդեն, երգել ենք, պարել ենք, էլ մի՛ լացիր, հիմա քեզ կուղեկցեն ծնողներիդ մոտ: Ասացի, որ ծնողներիս հետ չեմ։ Նա շատ ջերմ էր»։ Այդ պահին Գագիկը Զեմֆիրայի մեջ բացահայտեց մի բան, որ մինչև այդ միայն կռահում էր․ «Ես միշտ գիտեի, որ ինքը բարի է, բայց էդ պահին զգացի, թե ինչքան բաց ու հոգով մարդ է»։

«Նույն օրը Ինստագրամը բացեցի ու… ամենուր մենք էինք»

Համերգից անմիջապես հետո տեսարանները տարածվեցին համացանցում, ու Գագիկն առավոտյան զարմացած հայտնաբերեց, որ ինքը հազարավոր մարդկանց հիացրել է։ «Պատկերացնում էի, որ կտարածվի, բայց ոչ այսքան։ Նույն գիշերն արդեն իմ նկարներն ամենուր էին։ Շատ զարմացած ու հուզված էի։ Բոլորը ասում էին՝ ապրի էս տղան, ուժեղ էր»։ Մեկնաբանություններում բոլորը նրան կոչում էին համարձակ, իսկ Գագիկը խոստովանում է՝ դա իր համար ևս իսկապես մեծ քայլ էր․ «Ինձ համար համարձակ քայլ էր։ Շատ երկար ժամանակ համոզում էի ինձ։ Վերջում ասացի՝ եթե հիմա չանեմ, կյանքում չեմ ների ինձ»։

«Ես Զեմֆիրա 9 տարեկանից եմ լսում»

Շատերը զարմացած էին՝ ինչպես է մի պատանի այդքան խոր զգում Զեմֆիրայի երաժշտությունը, որը սովորաբար 90-ականների սերնդի սրտին է մոտ։  «Իմ բախտը բերել է ծնողներիս հարցում: Մայրիկիցս եմ առաջին անգամ Զեմֆիրա լսել։ 9 տարեկանից արդեն լսում եմ։ Ուրիշ էմոցիաներ են»։

«Տատիկս ու պապիկս ասացին՝ դե պատմիր ո՞նց ստացվեց»

Գագիկի տուն վերադառնալուց հետո ամենից սպասված հարցը եղել է տատիկից ու պապիկից․ «Շատ ուրախ էին։ Ասացին՝ ապրես։ Բարեկամներս, նույնիսկ արտասահմանում ապրողները, ասում էին՝ մեր երազանքներն ես իրականացրել»։ Նկարվել չհասցրեց, բայց ոչինչ․ «Այդ պահին նկարն ինձ պետք չէր։ Ուղղակի շատ երջանիկ էի։ Էմոցիաներս հաղթել էին ամեն ինչին»։

Զեմֆիրան հետադարձ կապ տվեց

Համերգից հետո, չնայած տեխնիկական խնդիրներին, Գագիկը կարողացել է հաղորդագրություն ուղարկել Զեմֆիրային․ «Նամակ գրեցի, ասացի՝ սա իմ կյանքի նվերն էր։ Զեմֆիրան հետ գրեց իր օգնականի համարից՝ «Շատ ուրախ էի քեզ հանդիպել, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի»։ Այդ կարդալուց էլի հուզվեցի»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Գագիկը:

Գագիկը 13 տարեկան է,  ունի 3 եղբայր, 2 քույր, սովորում է գրաֆիկ դիզայն, մասնակցում է AI կրթական նախագծերի․ «Մեր նպատակը՝ հինգ տարում մեկ միլիոն հայի դարձնել AI գրագետ։ Որովհետև AI-ն օգնում է 10 անգամ ավելի արդյունավետ լինել»,- ասում է Գագիկը:

«Երբեմն մի րոպեի համարձակ քայլը փոխում է ոչ միայն օրը, այլև ամբողջ ապագան»,-կարծում է Գագիկը: Նրա պատմությունը հենց այդպիսին է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև