Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ Գալստյան

Կարելի է անվերջ հետևել ՔՊ-ական բարոյականության անկումին, ստին ու տգիտությանը և երբեք չտեսնել հատակը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «ՔՊ խոսափող Civic-ը գրել է ու ՔՊ-ամերձ ինչ-որ կայքեր տարածել են, թե ես ԵԱՀԿ ԽՎ-ում «գողացել եմ քվեարկության թերթիկը և չեմ ներկայացել նիստին, որ չքվեարկեմ ՔՊ-ական Ս․ Խանդանյանի օգտին»։

1․ Ինքս ինձանից քվեաթեթիկ գողանալու իմաստը ո՞րն է։ Որպես ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի մշտական անդամ՝ ես ունեմ մեկ քվեաթերթիկ, որով մասնակցում եմ հանձնաժողովի բոլոր քվեարկություններին և ընտրություններին։ Դա իմ՝ որպես հանձնաժողովի մշտական անդամի քվեաթերթիկն է։

2․ Տվյալ հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանին, բնականաբար, չէի ընտրի և երբեք չեմ ընտրի այն քաղաքական ուժի ներկայացուցչին, ով ուրացել և ուրանում է Արցախը։ Չէի ընտրի մի մարդու, ով չմիացավ Բաքվի բանտերում կեղեքվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին իմ նախաձեռնությանը։ Ցավոք, այսպիսին է պաշտոնական Հայաստանի քաղաքականությունը։

3․ Քվեաթերթիկն իմ ձայնի և իմ անձնական քաղաքական-արժեքային դիրորոշման դրսևորումն է։ Իմ քաղաքական ձայնի կամ կեցվածքի դրսևորումը իմ անձնական քաղաքական որոշումն է և իմ կամարտահայտությունը։

4․ Ս․ Խանդանյանը ընդամենը ՔՊ-ն է ներկայացնում և ոչ՝ Հայաստանը։ Եվ որքան անմեղսունակ պետք է լինել՝ կարծելու, թե վերջինիս պիտի ընտրեի․․․

Հ․Գ․ Ահա ԼՂ-ին, ռազմագերիներին և Արցախի մշակութային ցեղասպանությանը վերաբերող իմ նախաձեռնությունը, որին չմիացան Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև