Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Դանшկաhшրություն՝ Պռոշյանի գազալցակայանում. կա վիրավnր

Երեկ՝ հուլիսի 6-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում գործող հեղուկ գազի լիցքավորման կետում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի։

Այնուհետև մի քանի քաղաքացի մոտեցել են պարեկներին և հայտնել, որ իրենց հետ կա դանակահարված քաղաքացի։

Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ․-ն է։

Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Ջոնիկ Ն․-ն, իր վարած ռուսական համարանիշներով «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, եկել է «ԵԴԵ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայան, որտեղ վիճաբանություն է սկսվել նրա և գազալցակայանի աշխատակիցիներ, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Պաշտիկ Գ․-ի, նրա եղբոր, հիվանդանոց տեղափոխված Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Գ․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Ս․-ի միջև, որի ընթացքում հնչեցվել են հայհոյանքներ ու Ջոնիկ Ն․-ն հեռացել է։

Մոտ 15 րոպե անց գազալցակայան է ժամանել Ջոնիկ Ն․-ի որդին՝ Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Ռոմիկ Ն․-ն, ով բղավելով մոտեցել է աշխատակիցներին, ասելով՝ «ում հորն եք խփել, արա՛», ապա իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածներ է հասցրել Արմեն Գ․-ի մեջքին և կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև