Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Առաջ գոնե միայն Փաշինյանին էիք զեկուցում, հիմա ամբողջ ՔՊ խմբակցությա՞նը, հա՞, այդքան ընկնե՞լ. Քրիստինե Վարդանյանը՝ Գլխավոր դատախազին

Ես ցավում եմ, բայց դուք այդ զեկուցողի հոգեվիճակից դուրս գալ չկարողացաք, առաջ գոնե միայն Նիկոլ Փաշինյանին էիք զեկուցում հիմա ամբողջ ՔՊ խմբակցությա՞ն, հա՞, այդքան ընկնե՞լ: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱրծվիկՄինասյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը՝ Քրիստինե Վարդանյանը նշեց,որ դատախազը չի կարողանում պատասխանել երեք պարզ հարցի՝ Արծվիկ Մինասյանի օրո՞ք է կառուցվել Սեյրան Օհանյանի ենթադրյալ  ապօրինի շինությունը, ինչը դատախազը ժխտում է, Արծվիկ Մինասյանը լիազորություն չուներ նաև քանդելու այդ շինությունը, նաև «հանցավոր դիտավորությամբ» այդ շինությունը չի օրինականացվել, չի եղել նաև օրենքի կետ, որում ամրագրված է, որ երբ Սեյրան Օհանյանին ենթադրաբար պատկանող հողատարածքն ուղարկել է կառավարություն, պետք է անպայման նշեր, որ կառուցապատման ենթակա հողի վրա արդեն կա կառուցած շինություն։

«Հիմա գործի հիմքը, որն է, չեք կարողանում դրդապատճառներն ասեք, չեք կարողանում խմբի անդամներին նշեք, նախանձելի վիճակում եք՝ մի խոսքով։

Դուք իրականացնում եք քաղաքական հետապնդում՝ բութ գործիք դարձած, գալիս եք, ասում եք։ Այ թե ինչպես է լինում, որ հենց ժողովրդավարության բաստիոնում հենց ընդդիմադիր պատգամավորներն են ԱԺ-ում զրկվում անձեռնմխելիությունից և հենց ժողովրդավարության բաստիոնում են ընդդիմադիրները գաղտնալսվում։

Այստեղ գալիս ասում ենք՝ քաղաքական հետապնդում եք իրականացնում, ասում են՝ քաղաքական հետապնդում չէ, ուղղակի դուք բոլորդ հանցագործներ եք։Հետաքրքիր մի իրավիճակ է, դուք մի երկրում եք իշխանության, որտեղ բոլորը շպիոններ են, հանցագործներ ու միակ մաքուր և սուրբ անձնավորությունները դուք եք։ Դուք  եկեղեցու մաքրամաքրությունները պահպանելու համար արշավ եք սկսում եկեղեցու նկատմամբ ու շատ պատահականորեն կալանքի տակ են հայտնվում  ձեզ ամենասուրը քննադատող երկու սրբազաններ, ովքեր եկեղեցում հայտնի են իրենց մաքրակենցաղությամբ»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև