Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

2022 թ-ից ԱՆԻՖ-ի գործը քննվում է․ ես ձեր գործողություններում փութաջանություն չեմ տեսնում․ Թագուհի Թովմասյանը՝ Գլխավոր դատախազին

Շարունակելով անվստահության թեման` ուզում եմ հիշեցնել, որ տարբեր առիթներով Ձեզ փոխանցել եմ մի շարք քրեական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, սակայն այդ ընթացքում Ձեր գործողություններում որևէ տեսակի փութաջանություն չեմ նկատել։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, դիմելով դատախզին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Հիշեցնում եմ ԱՆԻՖ-ի գործը՝ 25 միլիարդ դրամի չարաշահման մասին։ Գործը քննվում է դեռևս 2022 թվականից, սակայն մինչ այժմ որևէ նորություն չկա։ Նշեմ նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի գործը. այնտեղ շինարարություն է իրականացվել 783 միլիոն դրամով, մինչդեռ եղել է մրցույթային առաջարկ, որը շուրջ 50 միլիոնով ավելի էժան է եղել։ Բերում եմ նաև հայտնի կորոնավիրուսի ժամանակվա գործը՝ 120 միլիոն դրամի չարաշահման վերաբերյալ»,- ասաց նա:

Թովմասյանը նշեց, որ այդ գործով ներգրավված է կոնկրետ մի պատգամավոր, ով, խոսելով դատախազի գործունեության մասին, ասել է հետևյալը․ «Մենք կոռուպցիայի համաթվի խնդիր ունենք, պետք է ցույց տանք, թե որքան անկախ ենք»։

«Սակայն այդ գործի հիմքում որևէ ապացույց ես չեմ տեսել։ Սա ոչ թե իմ, այլ հենց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությունն է։ Նա ասել է, որ մարդկանց կանչում են հարցաքննության, ասում՝ «խոստովանի, թե չէ կձերբակալենք», իսկ եթե չեն խոստովանում, ասում են՝ «կկալանավորենք»։ Կրկին՝ սա ասել է Արսեն Թորոսյանը։ Այդպիսով՝ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից կան մարդիկ, որոնք, ինչպես ես, չեն վստահում ձեր աշխատանքին»,- ասաց Թովմասյանը:

Ի պատասխան Վարդապետյանը նշեց, որ բոլոր այդ հարցադրումներին գրավոր պատասխաններ ուղարկվել են։ «Եվ դրական եմ համարում այն հանգամանքը, որ մինչև մեր կողմից գործը դատարան ուղարկելը տվյալները չեն արտահոսում։ Սա նշանակում է, որ ունենք մաքսիմալ քիչ արտահոսք, ինչը կարևոր ցուցանիշ է։ Երբ գործը փոխանցվի դատարան, Դուք կտեղեկացվեք։ Իսկ մինչ այդ մենք պատասխանում ենք միայն այն ծավալով, որը չի վնասում նախաքննությանը»,- ասաց գլխավոր դատախազը:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև