Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Փաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար․ Սուրենյանց

Իր իշխանության արշալույսին Նիկոլ Փաշինյանը երբեք սահմանադրականությամբ և իրավունքով չի առաջնորդվել. օխլոսի փնթի վարքագծով նա ծաղրում էր դեմոկրատիան: Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Վարկանիշից զրկված Փաշինյանը շուտով անցավ sms-ային կառավարմանը՝ հարուցելով անգամ յուրայինների զարմանքը: Այնքան, որ նրան Հիսուսի հետ համեմատած Հովիկ Աղազարյանն ընդդիմադիր դարձավ:

Հիմա թփակոխել ենք տոտալիտարիզմի փուլ. Փաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար:

Երեկ նա կրկին անվանարկեց Եկեղեցին, Կաթողիկոսին, Սրբազաններին ու անանսավորեց նոր ռազմական ներխուժումը Եկեղեցի. «… Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

Փաշինյանի կողմից արված այս գրառումը իրավական, բարոյական և քաղաքական առումով լուրջ խախտում է։

Այն անտեսում է անմեղության կանխավարկածը (Սահմանադրության 66-րդ հոդված), պարունակում է զրպարտություն և վիրավորանք(ՔՕ 410, 411 հոդվածներ), արժեզրկում է պետական խոսքի ինստիտուտը, նպաստում է հասարակական թշնամանքի խորացմանը։

Հանրային գրառումներում Փաշինյանի լեզվամտածողությունն ակնհայտորեն մերձենում է սոցցանցային գռեհիկ պրոպագանդայի մակարդակին:

Հ.գ- մինչ պատրաստում էի գրառումս, Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարություն արեց:

«Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել է նա:

Փաշինյանը բացահայտորեն գնում է սահմանադրական կարգի խախտման՝ ոտնձգելով Սահմանադրության 17 և 18 հոդվածների դեմ»,-գրել է Սուրենյանցը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031