Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Եկեղեցին այս պահին քաղաքական հակառակորդ չէ, բայց մենք լռել չենք կարող. Տիրատուր քահանա Սարդարյան

Հայաստանում վաղուց տեղի է ունենում ոչ թե քաղաքական բանավեճ, այլ բանականության ու բարոյականության բռնաբարություն։ ՀՀ Վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված եպիսկոպոսներին, Հայրապետին ու Մայր Աթոռին, վաղուց արդեն հատել են պետականության, բարոյականության ու իրավականության սահմանները: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե Քրիստոսի տունը «զավթված է հակաքրիստոսների և շնաբարո խմբակների կողմից», և ինքն է առաջնորդելու Մայր Աթոռի «ազատագրումը», ապա սա այլևս քաղաքականություն չէ։ Սա կեղծ մեսիականություն է, բռնապետություն է՝ թագնված ժողովրդավարության դիմակի տակ։

Նման խոսքը ոչ միայն պղծում է սրբություններն, այլ քայքայում է ժողովրդավարության հիմքը։ Երբ «հոգևորական» բառը դառնում է վիրավորանք, իսկ «ազատագրություն»-ը՝ քաղաքական հաշվեհարդարի նախաբան, պետությունը կորցնում է իր հավասարակշռությունը։

Ի՞նչ է մեր պատասխանն այս վտանգին։

  • Եկեղեցին պետք է հստակ խոսի, առանց վրեժխնդրության, բայց աներկբա։
  • Սփյուռքը պետք է բարձրացնի իր ձայնը՝ ի պաշտպանություն հոգևոր արժանապատվության։
  • Ողջ հայությունը պետք է արթնանա իր խոր քնից, վերլուծի այս ամենը, հետևություններ անի, որպեսզի չկործանենք երկիրը ու գալիք սերունդները տարբերեն ճշմարտությունը քաղաքական պրոպագանդայից։

Եկեղեցին այս պահին քաղաքական հակառակորդ չէ ու պետք էլ չի այդպիսին դառնա։ Սա վերջին մաքուր տարածքն է, որը դեռ խոսում է ճշմարտության, սիրո, համերաշխության ու ողորմության լեզվով։ Եվ հենց այդ պատճառով է, որ նրան ուզում են լռեցնել։

Բայց մենք լռել չենք կարող։ Ոչ հանուն իշխանության։ Այլ հանուն սրտերի ազատության, հավատքի արժանապատվության և գործերի սրբության։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031