Skip to main content

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա

Լրահոս

Դատավոր Արմեն Դանիելյանն առանց որևէ իրավական վերլուծության կամ փաստարկի ներկայացման, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իբր իրավաչափ են. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի պաշտպաններին Վերաքննիչ քրեական դատարանից փոխանցվել է դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:

«Վերաքննիչ քրեական դատարանում Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի բողոքարկման շրջանակում տեղի ունեցած ընթացակարգային էական խախտումների վերաբերյալ անդրադարձ կատարվել էր նախկինում ներկայացված հայտարարություններում և հստակ արձանագրվել էր, որ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորից արդարադատության ակնկալիքը բացակայում է:

Ցանկանում ենք մեջբերել նշյալ դատական ակտից հատված, որը վերաբերում է Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հետ իբրև առնչվելու հիմնավոր կասկածի հերքմանը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարձրացված հարցադրումները շատ ավելի խորն են… ինչին տվյալ դեպքում հիմնավոր կասկածի տեսանկյունից հնարավոր չէ անդրադառնալ…»:

Այսինքն, ըստ դատարանի, քանի որ հարցադրումները հիմնավոր կասկածի հերքմանն ուղղված «խորն են», դրա համար ոչ թե արձանագրվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ անփոփոխ է թողնվում դատական ակտը, առանց որևէ բովանդակային իրավական փաստարկ ներկայացնելու: Հենց նման «իրավական» դատողությունների հետևանքով է, որ մասնագիտական հանրույթն արդար դատաքննության ակնկալիք նշված դատավորից չի ունենում, քանի որ սա իրավական աբսուրդի հերթական դրդևորումն է, և սույն գործի քաղաքական հետապնդում հանդիսանալու հերթական տվյալն է: Ի թիվս այլ փաստարկների, որ սույն գործում ընդհանրապես առկա չէ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածին վերաբերելի որևէ տվյալ, կամ այն, որ մեղադրանքը հերքող Սահամանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումներն են վկայակոչվել, ուշագրավ է, որ Դատարանը, դրանց ընդհանրապես չանդրադառանալով, չի անդրադարձել նաև այն լայնորեն քննարկված հարցին, որ Գլխավոր դատախազի հաղորդումը չէր կարող դիտարկվել հիմնավոր կասկածի շրջանակում, առավել ևս, երբ այդ հաղորդումը չէր էլ կցվել նյութերին:

Դատավոր Արմեն Դանիելյանն, առանց որևէ իրավական վերլուծության կամ փաստարկի ներկայացման, պարզապես դատական ակտում նշելով ըստ «օբյեկտիվ դիտորդի»՝ գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իբր իրավաչափ են: Ինքնին իրավական տեսանկյունից արդարադատության բացակայության հստակ ցուցիչ է կամ ծաղր է իրավունքին, որ ակնհայտ բացարկման ենթակա դատավորը, ով մերժում է բացարկի միջնորդությունը, հղում է կատարում իբր «օբյեկտիվ դիտորդի»: Ուշագրավ է, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամենացածր վարկանիշ ունեցող Դատավորի կայացված դատական ակտի պատճառաբանությունները, թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շարունակի 2025 թվականի հունիսի 18-ից մնալ կալանավորված, բաղկացած են պարզապես երկու էջից, այսինքն նվազագույն կերպով չեն պահպանվել դատական ակտի պատճառաբանվածության պահանջները: Միաժամանակ, քանի որ պարզ էր մասնագիտական հանրույթին, թե ինչ նպատակ էր հետապնդվում Դատախազի վերաքննիչ բողոքով, այն ևս մերժվել է:

Հաջորդիվ կներկայացվեն նախատեսվող դատավարական գործողությունները, այդ թվում՝ հիշատակված դատավորի վերաբերյալ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031