Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է

Լրահոս

Իրավապահ համակարգը վերածվել է իշխանության հլու կամակատարի. դատախազը շատ ակտիվ փուչիկ գործեր է կարում, բայց երեկ ԱԺ-ում եղածը ո՛չ տեսնում էր, ո՛չ լսում. Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերին, վստահեցրեց՝ ակնկալիքներ չունի դատարանից, քանի որ առկա միտումները հստակ ցույց են տալիս՝ գործերը քաղաքական հարթության մեջ են:

«Ես որևէ դրական ակնկալիք դատարանից չունեմ։ Ակնհայտ է, որ այս գործով բոլորին դատարանները կալանավորեցին։ Հաշվի առնելով նաև, թե որ դատավորին է մակագրված այս գործը, և վերջինս ինչպես է նախկինում որոշումներ կայացրել այլ` ոչ պակաս անհիմն գործերով՝ միամտություն կլինի կալանքից բացի, այլ որոշում ակնկալել։ Իրավապահ համակարգը, ինչպես նաև դատական համակարգի զգալի մասը դարձել են իշխանության հլու կամակատարները»,-ասաց Վարդանյանը։

Նա հիշեցրեց նաև, որ գլխավոր դատախազն անձամբ ներկա էր խորհրդարանի վերջին նիստի աղմկոտ միջադեպին, սակայն մինչ օրս դատախազությունը որևէ արձագանք չի տվել:

«Դատախազը լուռ հետևում էր այն ամենին, ինչ կատարվում էր իր աչքի առաջ։ Սա այն դատախազն է, որ շատ ակտիվ փուչիկ գործեր է կարում, բայց երբ երեկ ամեն ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում՝ ո՛չ տեսնում էր, ո՛չ լսում։ Երբ իրեն հրահանգ են տալիս, օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով, միանգամից հաղորդում է ներկայացնում, շատ հետևողական է։ Բայց երբ միջադեպն իր առաջ է տեղի ունենում՝ լռում է։ Սա կրկին խոսում է այն մասին, որ ողջ համակարգը կազմալուծված է, մասնագետներն անգամ այլևս չեն հարգում սեփական մասնագիտությունը», – ընդգծեց պատգամավորը։

Էլինար Վարդանյանը քննադատեց իշխանության կողմից շրջանառվող թեզը, թե իբր կանխվել է «նոր հոկտեմբերի 27»:

«Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Այն, ինչ ներկայացվում է որպես ահաբեկչության նախապատրաստում, իրականում հիշեցնում է բակային զրույցներ կամ սրճարանային խոսակցություններ։ Եթե գունավոր պայթուցիկներն ու կոշիկի մեխերը ներկայացվում են որպես ահաբեկչական սպառնալիք, ապա նույն տրամաբանությամբ կարելի է ցանկացած քաղաքացու համարել պոտենցիալ ահաբեկիչ, միայն նրա համար, որ օրինական զենք ունի կամ տանը դանակ»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը նաև անդրադարձավ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքներին՝ շեշտելով, որ իրավական գնահատական կարող է տրվել միայն ապացույցների առկայության պարագայում։

«Նախ պետք է ապացուցվի, որ Սևանի առանձնատունը պատկանում է հենց Սեյրան Օհանյանին, այնուհետև՝ թե այնտեղ ինչ ապօրինություններ են եղել։ Ես այնտեղ չեմ եղել, չեմ տեսել։ Լուսանկարներից բացի՝ որևէ բան չունեմ հիմք ընդունելու։ Իսկ եթե շինությունն ապօրինի էր՝ ինչու չէիք քանդում դեռ 2017-ից, երբ գործն արդեն կար։ Կամ միայն ընդդիմադիրների՞ շինություններն են ապօրինի»,-եզրափակեց պատգամավորը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031