Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Մեղադրանքի անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն. Արամ Վարդևանյանը՝ Արթուր Սարգսյանի գործի մասին

Հրապարակված ձայնագրությունների սղագրությունների մեջ այնպիսի եզրույթ կա, «Ձայնը չի լսվում», «Ձայնը չի հասկացվում»։ Հիմա պատկերացրեք, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է ամբողջությամբ փոփոխել խոսակցության իմաստը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր նորքի նստավայրի մոտ, որտեղ քննվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա հնարավոր համարեց, որ այդ բացակայող խոսքերը կարող են այդ խոսակցութունները վերածել կենցաղային բնույթի խոսակցությունների։

«Ես նկատել եմ, որ Գլխավոր դատախազը ևս, այն չբացառելով, փորձում է դրան ամեն կերպ փոխանցել այլ կոնտեքստ, որը առնվազն այն նյութերով, որոնք որ կան՝ չի ստացվում, չի հաջողվում»,-ասաց Վարդևանյանը։

Փաստաբանը հայտնեց, որ միջնորդությունից ոչ մի տվյալ առկա չէ, որ Արթուր Սարգսյանը «հարվածային խմբերում» հավաքագրելու էր ցուցարարներ։

«2018 թվականին Ֆրանսիայի հրապարակում, երբ հավաքներն ունեցել են մշտական բնույթ, կան տեսանյութեր, որտեղ ցույցերի մասնակիցները երեկոյան ժամերին վարժություններ են անում՝ ձևավորելով խմբեր։ Տրվում են հստակ հորդորներ՝ եթե տեսնեք ոստիկաններին, թևանցուկ եղեք, և մի խորշեք բախումներից։ Միևնույն ժամանակ ընդգծվում էր, որ դա պետք է լինի խաղաղ։ Խոսքը վերաբերում էր խմբերի ձևավորմանը, փողոցների փակմանը, ակցիաներին մասնակցելուն և ոստիկանության միջամտության դեպքում այնպես գործելուն, որ ոչ ոք չբերման ենթարկվի»,-հիշեցրեց Վարդևանյանը։ Նա շեշտեց, որ այդ օրերի իրադարձություններից որևէ մեկին իրավական գնահատական չի տրվել, բացառությամբ Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու դեպքի, որն էլ որակվել է ոչ թե որպես ահաբեկչություն, այլ զանգվածային անկարգություն։

Փաստաբանը հարց բարձրացրեց. «Ի՞նչ է ստացվում. նույն խմբեր ձևավորելը այդ ժամանակ իրավական գնահատական տվողների կողմից անգամ զանցանքի տիրույթում չէր դիտարկվում։ Հիմա ո՞նց է ստացվում, որ ժողովրդավարության բաստիոնում իրավական գնահատականները փոխվում են։ Հետևությունները թողնում եմ ձեզ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև