Wildberries-ը Հայաստանում գործարկում է պատվերների ստացման կետերի (ПВЗ) արագացված բացման ծրագիր՝ նոր գործընկերներին առաջարկելով սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն ընդամենը 7 օրվա ընթացքում՝ պարզեցված ընթացակարգով և նվազագույն ներդրումներով։
Այս նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանային ձեռնարկատիրության խթանմանը։ Wildberries-ը հնարավորություն է տալիս սկսել բիզնես առանց խոշոր ներդրումների՝ տրամադրելով տեղեկատվական աջակցություն սկսելու բոլոր փուլերում։ Wildberries-ի Հայաստանի ներկայացուցչությունում ընդգծում են, որ պարզեցված սխեման հատկապես կարևոր է մարզերի համար, որտեղ նման ձևաչափերը խթանում են ինքնազբաղվածության աճը և ձեռնարկատիրական ակտիվությունը։
«Հայաստանում մենք հետևողականորեն ընդլայնում ենք տեղական բիզնեսի համար հասանելի գործիքները։ Արդեն առաջիկա ամիսներին ծրագրվում է ուսուցման ծրագրերի գործարկում բոլոր մարզերում՝ ինչպես գործող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ սկսնակների համար։ Հենց նման գործնական քայլերով ենք մենք տեսնում տեղական գործարար միջավայրի կայուն զարգացման ուղին»,- նշում են Հայաստանում Wildberries-ի ներկայացուցչությունը։
Պատվերների ստացման կետ կարող է բացվել ինչպես առանձին տարածքում, այնպես էլ գործող բիզնեսի հիման վրա՝ օրինակ՝ մթերային խանութում, գեղեցկության սրահում և այլն։ Նվազագույն մակերեսը՝ 10 մ²՝ ապահովելով պատվերների պահպանման և հանձման հնարավորությունը։
Կետի աշխատանքը կազմակերպելու համար պահանջվում է հիմնական սարքավորումների հավաքածու՝ սեղան, հանդերփարան, մեկ կամ երկու տեսախցիկ, ինչպես նաև սմարթֆոն, պլանշետ կամ նոթբուք՝ պատվերների համակարգով աշխատելու համար։
Աշխատանքային գրաֆիկը սահմանում է գործընկերը՝ ըստ իր հնարավորությունների, ինչը ընդգծում է ձևաչափի ճկունությունն ու սեփական ժամանակը արդյունավետ կառավարվելու հնարավորությունը։ Միաժամանակ, Պատվերների ստացման կետը պետք է բաց լինի առնվազն օրական 9 ժամ և շաբաթական առնվազն 5 օր։
Ընկերությունը տրամադրում է ողջ փաթեթը՝ ներառյալ բրենդավորված պաստառները և ցուցանակները, ինչպես նաև լիարժեք խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն՝ բացման նախապատրաստումից մինչև առաջին աշխատանքային շաբաթները։
Մանրամասների և հայտ ներկայացնելու համար կարող եք այցելել պաշտոնական կայքեջ։


















































