Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Մեկը երկու անգամ կարգալույծ է հռչակվել ու առանց արտոնության արտասահման մեկնել, մյուսն էլ ուսումը կիսատ թողած մեկն է. Հ1-ի ֆեյք հոգևորականների հետքերով

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույցի էր հրավիրել Նշան Հովհաննիսյանին ու նրան ներկայացրել, իբր, հոգևորական, մինչդեռ, տվյալ անձը 2017 թվականին կարգալույծ է հռչակվել։

Նշան Հովհաննիսյանն, ընդ որում, երկու անգամ է կարգալույծ հռչակվել։

Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ նա մեղայականով դիմել է Վեհափառ Հայրապետին՝ վերականգնվելու իր հոգևոր կարգավիճակի և ծառայության մեջ ու նրա համար միջնորդել և երաշխավոր է կանգնել Բագրատ Սրբազանը, երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ ամոթահար է թողել Բագրատ Սրբազանին։

Նշան Հովհաննիսյանի՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում ծառայության տարիների մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում,  մասնավորապես, թե ինչ վատ է վերաբերվել սաների հետ և այլն։

Այդ մասին հայտարարել էր նաև ճեմարանի նախկին սաներից մեկը՝ փակագծեր չբացելով։

Aysor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ի՞նչն է հիմք հանդիսացել Նշան Հովհաննիսյանին երկու անգամ կարգալույծ անելու համար։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Aysor.am-ին հայտնել է, որ տվյալ անձն առաջին անգամ կարգալույծ է հռչակվել ծառայության վայրը ինքնակամ լքելու, առանց արտոնության արտասահման մեկնելու և դրանից հետո հրաժարականի դիմում ներկայացնելու համար։

«Իսկ երկրորդ անգամ կարգալույծ է հռչակվել կրկին ծառայության վայրը ինքնակամ լքելու համար»,- նշել է Տեր Եսային։

Այս ֆեյք հոգևորականով չսահմանափակվելով՝ Հանրային հեռուստաընկերությունը երեկ էլ ֆեյք սարկավագի էր տաղավար հրավիրել՝ ոմն Արթուր սարկավագ Կարապետյանի։

Aysor.am-ը պարզել է, որ Հ1 հրավիրված կեղծ սարկավագը որևէ տեղ ծառայություն չի իրականացնում։

«Ինքն իր ուսումը կիսատ թողած մեկն է և որևէ առնչություն չունի հոգևոր ծառայության հետ»,- Aysor.am-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031