Ազգային արժեքնե՞ր, թե՝ օտարամոլություն,պահպանել ինքնությունը ,որի համար միլիոնավոր նահատակներ ենք ունեցել , թե ՞ ուրանալ ինքնությունը ձուլվել օտարների հետ ու ոչնչանալ հավետ։ Սիրելի’ հայրենակիցներ,սիրելի ազգ, սիրելի հայրենատեր, հայրենասեր,ազգային պահպանողական մտածելակերպ ունեցող հայորդիներ,մի՞թե կոտրվել և տկարացել եք ,մի՞ թե կարողացել են ձեզանից գողանալ ձեր հավատը , նպատակները և երազանքները, մի՞ թե մոռացել եք պատմությունը մեր հազարամյակների ցավն ու տառապանքը։ Ով չունի պատմություն, նա չունի ներկա և չի ունենա ապագա։ մեր ներկան և ապագան հիմա, այսօր, այս պահին մեր ձեռքերում է , և մեր որոշումից է կախված մեր ներկան և ապագան։ Չի կարելի դարեր շարունակ գործել նույն սխալը մեզ դատապարտել տառապանքի ։ Մենք ինքներս մեր դահիճն ենք։մեզ ստիպում են հագնել վախկոտի և ստրուկի պատմուճանը և ապրել պարտվածի ու մազապուրծի հոգեբանությամբ։ Եկել է ժամանակը այս աշխարաքաղաքական անորոշության մեջ արագ կողմորոշվելու և մեր ազգի ,հայրենիքի և պետականության համար ճիշտ որոշում կայացնել ու։ մենք խելացի ազգ ենք և կարող ենք ճիշտ որոշում կայացնել,մի կողմ դրեք ամեն տկարություն, ատելություն, նախանձ և հակառակություն,սրանք չեն թողնի ձեզ կենտրոնանալ և ճիշտ որոշում կայացնել։Ես եմ եկեղեցին ,դու ես եկեղեցին , ես եմ հայրենիքը, դու ես հայրենիքը , և թույլ մի տուր քեզ վրա գրոհեն և ոտնակոխ անեն։Ամեն բան քննեցեք և բարին ամուր բռնեք, ճանաչեք մարդկանց ոչ թե գեղեցիկ խոսքերով ,այլ նրանց կատարած գործերով ։Եվ ուրեմն մի վախեցեք այս Հոգևոր պատերազմում թեև բարդ է,տանջալի բայց Աստծո օգնությամբ և առաջնորդությամբ մենք հաղթելու ենք։ Սատանան ցանկանում է կործանել մեր սուրբ երկիրը, հավատը,պատմությունը։Մի վաճառեք ձեր հոգիները ,ինչպես մի հուդա, որպիսի չարժանանաք հուդայի ճակատագրին։ Մենք հզորր ենք,եղբայր իմ , քույր իմ Աստծով եղեք ազատ հոգիով և հաղթանակի հույսով սիրում եմ ձեզ , սիրում եմ հայրենիքս և հավատս։Ո՞վ կարող է ինձ զրկել հայրենիքիս ,ազգիս,հավատիս հանդեպ սիրուց՝ բանտը,սովը ,տառաւանքը,թե ՝ մահը։ Այդ բոլորը լոկ վախկոտի ներքին աշխարհի քաոսն է։ Քեզանից է կախված քո ընտանիքի վաղը,ուրեմն,ապահովիր նրանց վաղը….ԵՎ հիշիր՝ դու հերթի մեջ ես նվաստանալու ,ունեզրկվելու և բանտում հայտնվելու,եթե այսօր չսթափվես։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐԻՍ։ ՆՎԻՐՅԱԼ ԵՂԵՔ ։ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՆԱՓՈԽՎՈՒՄ։
ՍԵՎ ՀՈՎԱԶ ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ


















































