Skip to main content

Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ

Լրահոս

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

«Ազատություն». — Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման:

Մնացական Սաֆարյան. — Բանակցությունների ժամանակ սովորաբար քննարկվում է ամբողջ համալիրը բանակցությունների օրակարգի, թե ինչ արդյունք կլինի, ինչ օրակարգ կձևավորվի, պետք է սպասել հանդիպումից հետո:

«Ազատություն». — Ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա:

Սաֆարյան. — Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ:

«Ազատություն». — Իսկ կարող է դառնալ, կարող է՝ ոչ, ինչի՞ց է կախված:

Սաֆարյան. — Ասացի, այսինքն՝ ինչքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով կողմերը կգան համաձայնության դրա վերաբերյալ, որ երկու կողմերին էլ դրանց դրույթները բավարարեն, բայց հիմա դժվար է ասել:

«Ազատություն». — Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության:

Սաֆարյան. — Այո:

«Ազատություն». — Այսինքն՝ կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը:

Սաֆարյան. — Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել:

«Ազատություն». — Վերահսկողությունը իրականացնի՞ այդ միջազգային ընկերությունը:

Սաֆարյան -Նշում եմ՝ եթե պահպանվեն սկզբունքները:

«Ազատություն». — Կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն:

Սաֆարյան — Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի:

«Ազատություն». — Իսկ ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկները Երևանը ե՞րբ է ստացել:

Սաֆարյան. — Ես դժվարանում եմ կոնկրետ ժամկետ նշել, որոշ ժամանակ առաջ, բայց էլի են առաջարկներ եղել:

«Ազատություն». — Ո՞ր կողմերից:

Սաֆարյան. — Չեմ կարող այժմ ասել, բայց քննարկման առարկա են հանդիսանում մի քանի այսպիսի առաջարկներ, կրկին նշեմ, եթե դա համապատասխանի Հայաստանի շահերին ապաշրջափակման շրջանակում, կարող են դիտարկվել:

«Ազատություն». — Իսկ այդ առաջարկները, որ Երևանն ու Բաքուն ստանում են տարբեր կողմերից, բացի այսօրվա հանդիպումը, այլ ձևաչափով քննարկե՞լ են, քանի որ ոչ դեմ առ դեմ շփումներ կարծես թե լինում են:

Սաֆարյան. — Այսօր շատ լավ առիթ է դրանց անդրադառնալու, չգիտեմ անդրադարձ կլինի, թե՝ ոչ, որովհետև բանակցությունների օրակարգը կոնկրետ այդ դեպքում կարող է ուրիշ լինել: Հնարավոր է լինի անդրադարձ:

«Ազատություն». — Իսկ կոնկրետ օրակարգը ո՞րն է:

Սաֆարյան. — Ես չէի ուզի այդ մասին խոսել:

«Ազատություն». — Հայաստանի ակնկալիքն այսօրվա բանակցություններից ո՞րն է:

Սաֆարյան. — Բնականաբար և դրա մասին բազմիցս նշվել է, մենք քաղաքական կամքը հայտարարել են Հայաստանի հասնելու համաձայնագրի ստորագրմանը, համաձայնագիրը արդեն փոխհամաձայնեցված է, բանակցությունների շարունակությունը միտված է համաձայնագրի ստորագրմանը:

«Ազատություն». — Հայկական կողմը հույս ունի՞, որ Ադրբեջանը հետքայլ կանի՞ իր նախապայմաններից:

Սաֆարյան. -Դա բանակցությունների առարկա է և կատարել որևէ մեկնաբանություն դրա վերաբերյալ վաղաժամ է, բանակցությունների էությունը հենց դրանում է:

«Ազատություն». — Պարոն Սաֆարյան, հնարավո՞ր է՝ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն այսօր ստորագրվի՞:

Սաֆարյան. -Բանակցություններից առաջ նախապես ես չեմ կարող ասել` ինչ անդրադարձներ կլինեն բանակցությունների ընթացքում:

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031