Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Մեր հարցը միայն Փաշինյանը կարող է լուծել. Արմավիրի մի քանի գյուղի բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր՝ հուլիսի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ծիածան գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում են, որպեսզի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հստակ պատասխան տա, թե իր ղեկավարած կառույցն ինչ է անում, որպեսզի գյուղացուն փրկի հերթական կործանումից:

«Դեռ խորհրդային տարիներից գյուղում եղել են բնակիչներ, ովքեր գյուղատնտեսկան աշխատանքներին զուգահեռ զբաղվել են նաև ծաղկավաճառությամբ:

Անգամ մութ ու ցուրտ տարիներին ծաղիկներ ենք աճեցրել ու հանել վաճառքի ոչ միայն Հայաստանում, այև Ռուսաստանում ու արտերկրում:

Մինչև վերջերս ոչ մի խնդիր չենք ունեցել, անգամ տարեցտարի Ռուսաստանից խնդրում ու մեզնից ավելի շատ ծաղիկեր էին պահանջում:

Արտահանմանում ոչ մի խնդիր, ոչ մի խոչընդոտ չենք ունեցել, բայց հունիսի 28-ից, ոչ միայն մեր գյուղում, այլև հարակից մի քանի գյուղերում, ինչպես նաև մի քանի մարզերում ծաղկավաճառությամբ զբաղվողներս հայտնվել ենք անտանելի և անօգնական վիճակում:

2 օր առաջ Կառավարության մոտ հավաքվել էինք, մեզ ընդունեցին էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, լսեցին ու խոստացան, որ ամեն բան կանեն, որպեսզի մեր խնդիրը լուծվի, բայց արդե որերորդ օրն է՝ ոչ մի դրական տեղաշարժ:

Էլ չենք էլ հավատում Էկոնոմիկայի նախարարին, քանի որ հարցի լուծումը միայն կարող է տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդիրը քննարկելով իր ռուս գործընկերոջ հետ:

Վարկերով ջերմոցներ ենք ստեղծել, աշխատատեղեր ենք բացել ու հիմա չգիտենք՝ ինչ է գալու մեր գլխին:

Եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի՝ մեր հարցը լուծելու ուղղությամբ, ապա ստիպված դիմելու ենք կտրուկ միջոցների:

Հանրապետության բոլոր մարզերում փակելու ենք ճանապարհներ, որովհետև դա մեր գոյության հարցն է:

Կառավարութունն ասում է՝ մի արտագաղթեք ու ստեղծեք աշխատատեղեր, մենք այդ ամենն անում ենք, բայց քանի օր է՝ Էկոնոմիկայի նախարարի ոչ սրտացավ մոտեցման արդյունքում երևի գյուղեր դատարկվեն:

Բավական է, այս հարցը կարող է լուծել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշել են գյուղացիները:

Գյուղացիները մատնացույց էին անում իրենց կողմից ստեղծված բիզնեսները, որտեղ հազարավոր ծաղիկներ արդեն ոչնացվել են, մեծ մասն էլ ոչնչացման եզրին է ու պետք է օր առաջ Հայաստանի Կառավարությունը Ռուսաստանի Կառավարությանը հորդորի, որպեսզի արհեստական ոչ մի խոչընդոտ չստեղծեն, ինչը երբևէ չի եղել, իսկ Հայաստանից Ռուսաստան ու այլ երկրներ ներմուծված ծաղիկները միշտ սպառվել են ժամերի ընթացքում:

Նույն պատկերն է Մրգաստան գյուղում, որտեղ հսկայական ջերմոցներում փչացել ու շարունակում են փչանալ մարդկանց քրտինքով աճեցրած ծաղիկները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031