Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Հրապարակ». Եկեղեցի–Փաշինյան պատերազմը նոր փուլ է թեւակոխում

«Հրապարակ» թերթը գրում է. «Եկեղեցու եւ Վեհափառի դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմը նոր փուլ է թեւակոխել, տեւական լռությունից հետո հոգեւոր դասն անցել է հակագրոհի։ Վեհարանը գրոհելու Փաշինյանի հայտարարությունից հետո՝ վերջին օրերին, եկեղեցու սպասավորները, առայժմ՝ դեռ աբեղաները, հերթով տեսանյութեր են նկարում՝ Մայր Աթոռի բակից, եւ հանդես գալիս ի պաշտպանություն Վեհափառի, քննադատում իշխանության հայտարարած արշավը:

«Ով մերժում է կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը»,- հայտարարել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը․ «Հայոց հայրապետը ոչ թեվարչական կամ խորհրդանշական անձ է, այլ՝ Աստծուց ընտրված եւ օծված հոգեւոր առաջնորդ։ Ուստի նրա անձի կամ հեղինակության հանդեպ դրսեւորված ցանկացած անհարգալից վերաբերմունք ընկալվում է որպես անարգանք ոչ միայն կաթողիկոսի, ամբողջ Եկեղեցու, հայ ազգի, այլ նաեւ Աստծու նկատմամբ։

Նման պարագայում Աստվածաշունչը խստորեն դատապարտում է օծյալ հոգեւորականի նկատմամբ դիտավորյալ եւ միտումնավոր որեւէ խոսք ու արարք»։ Տաթեւ սրբազանն էլ ասել է․ «Մայր Աթոռի հացը կերածմարդը չի կարող դավաճանել Սուրբ Էջմիածնին… Ինձավազանի անունով դիմողին չեմ բարեւի, ՎեհափառըՀՀ իշխանության կաթողիկոսը չէ, նա ողջ հայությանն է»: Մեր տեղեկություններով՝ եկեղեցու սպասավորներն ամենօրյա ռեժիմով աջակցող տեսանյութեր են նկարելու եւ տարածեն իրենց էջերում՝ ցույց տալով, որ Վեհափառն ունի հոգեւոր դասի աջակցությունը, եւ իշխանական արշավը համարժեք դիմադրության է արժանանալու։

Իսկ երեկոյան տարածեցին Քահանայաց դասի հայտարարությունը, որտեղ դատապարտում էին Վեհափառի նկատմամբ հարձակումները, Միքայել Աջապահյանի կալանքը եւ իրենց «որդիական զորակցությունն էին հայտնում Հայոց Հովվապետին»

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031