Skip to main content

Սպարապետը ասաց՝ Քոչարյանին բերեք, հետո «ցար ի բոգ» դարձավ. Սասուն Միքայելյան | 2018-25 թվականներին ավելի մեծ ծավալի ներդրումներ ենք արել, քան Խորհրդային Հայաստանում. Փաշինյան | Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի | Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում | Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է | Եթե Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի ճանապարհի կրկնություն, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին․ Սուրենյանց | «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին | Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա․ Աբրահամյան | Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց | Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան | Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան | Հայոց Հայրապետը մեղադրյալի աթոռին է․ վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը․ Տեր Սեբեոս

Լրահոս

Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է նախատեսում Երևանի երթևեկության կարգի մեջ: Մասնավորաբար, կան խոսակցություններ, թե ուսումնական տարվա սկզբից այնպիսի կարգավորումներ են մտցվելու, որ սեփական մեքենաներով Երևանի կենտրոն մտնելը ձեռնտու չլինի և սահմանափակվի, ու մարդիկ առավելությունը տան հասարակական տրանսպորտին:

Մյուս տարածվող տեղեկությունը վերաբերում է նրան, որ քաղաքապետարանը որոշման նախագիծ է կազմում, որպեսզի «կարմիր գծերի» համար վճար գանձվի նաև էլեկտրամոբիլների համար, որոնք հիմա ազատված են այդ վճարից: Նշվում է, որ նպատակը մայրաքաղաքի, հատկապես կենտրոնական հատվածների բեռնաթափումն է:

«Փաստը» դիմեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, ով մեզ հետ զրույցում հերքեց թե՛ առաջին տեղեկությունը՝ կապված սեփական մեքենաներով երթևեկելու համար որոշակի սահմանափակումներ մտցնելու հետ, թե՛ էլեկտրամոբիլների համար «կարմիր գծերի» վճարի սահմանման մասին լուրերը:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև