Արդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանում. Ishkanutyun | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չգրանցել չեն կարող. մեր փաստաթղթերը ներկայացված են հավուր պատշաճի. անցնում ենք առաջ. Արամ Վարդևանյան | Հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ամբողջական ցուցակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ու՞ր գնամ, Ղարաբա՞ղ. չկա ինձ համար այլ տեղ. Սերժ Սարգսյանը՝ իր ներկայության հետ «չհաշտվողներին» | ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընտրությունները լինելու են հայ լինել-չլինելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պառակտման թևերը հասան հայ ժողովրդի ինքնությանն ու պատմությանը. Լուիզա Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պատմական հիշողությունը վերացնելու համատեքստում Թուրքիան պրագմատիկ խնդիր է լուծում. Նահապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ընտրություն է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի և ՀՀ-ի միջև | Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում

Լրահոս

Արցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ

Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի կունենա «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հանրահավաքը։ Պարզվում է՝ իշխանություններին անհանգստացրել է ակցիան ու որոշակի սահմանափակումներ են մտցրել։

Մասնավորապես՝ հանրահավաքը արտոնվել է, բայց  հանրահավաքից հետո երթն ու հնարավոր նստացույցը՝ ոչ։ «ժողովրդին  կտեղեկացնենք մինչ օրս արված աշխատանքի  մասին ու տեղում կորոշվեն  հետագա անելիքները՝ ժողովրդի կարծիքը տեղում հարցնելով։ Հանրահավաքն արտոնված է, սակայն  Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել  հանրահավաքից հետո  երթի ու հավանական  նստացույցի կազմակերպումը։ Որոշումը կկայացնենք տեղում՝ ժողովրդի հետ», — «Փաստինֆո»-ին ասաց  Արցախցիների իրավունքների  պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Ավելի վաղ Արցախի նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր տեսաուղերձում ևս հորդորել էր միանալ հանրահավաքին։

«Կոչ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու ժամանակի բեռն ու ձևավորելու վաղվա օրը։ Այս պայքարը մերն է լինելու՝ մեր ընտանիքների և ազգի ապագայի համար», – նշել է նա։

Իսկանդարյանը ընդգծել է, որ որպես պայքարի բոլոր փուլերն անցած մարդ՝ հուլիսի 12-ին կլինի հրապարակում՝ ժողովրդի հետ բաց և անկեղծ խոսելու նպատակով։ Նա նաև շեշտել է, որ երբեք չի փորձել անձնական շահեր հետապնդել շարժման հաշվին, իսկ վրանի հեռացումը եղել է կոլեգիալ որոշում։

«Իմ նպատակը միշտ մեկն է եղել՝ ձեր ձայնը հասցնել այնտեղ, որտեղ կայացվում են որոշումներ», – նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ իր առաջնահերթությունները մնում են անփոփոխ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև