Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար․ Արտակ Բեգլարյան

Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում բոլորիդ սպասում ենք մեր հանրահավաքին՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների: Այս մասին գրել  է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները:

Նշենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։ Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար։

Թեև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տարբեր բռնաճնշումներ են կիրառվում նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և համակիրների հանդեպ, սակայն, վստահ ենք, որ այդ ճնշումներն էլ ավելի են ամրապնդելու մեր կամքն ու պայքարի ոգին, քանի որ մեր պահանջներն արդար են և հիմնված են բացառապես մեր իրավունքների վրա»,- նշել է նա։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031