Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

«Խաղաղության» օրակարգի համատեքստում մենք մեր ամրագրված իրավունքները զիջում ենք, մեր քանդվnղ մշակութային ժառանգությունից չենք խոսում ու փոխարենը ստանում ենք Ալիևի զավթnղական ծրագիրը. ադրբեջանագետ

Երկուշաբթի առավոտյան ասեցի միացնեմ ադրբեջանական «Az TV» հանրային հեռուստաընկերությունը, նայեմ կիրակնօրյա հիմնական թողարկումը, որտեղ գլխավոր ուղերձներն են տալիս ու հասկանամ, թե Աբու Դաբիի հանդիպումից հետո ինչ տրամադրություն է տիրում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Պարզվեց՝ ի՞նչ։ Թողարկման շրջանակներում կրկին ռեպորտաժ են պատրաստել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի մասին, անունը դրել «Իրևան», Հայաստանի Հանրապետության անունն էլ կոչել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտին համահունչ։ Ռեպորտաժում պատմական փաստերի հետ աղերս չունեցող նյութեր են, թե ինչպես է մեր պետության տարածքը իրենց «պատմական հողը»։ Բնական է՝ իրանական Կապույտ մզկիթն էլ հերթական անգամ իրենցով են արել։

Սա արվում է «խաղաղության» օրակարգի համատեքստում։ Այն օրակարգի, որտեղ մենք մեր ամրագրված իրավունքները զիջում ենք, մեր քանդվող եկեղեցիներից ու մշակութային ժառանգությունից  չենք խոսում, ավելին՝ հակաեկեղեցական արշավ է սկսվում իշխանությունների կողմից ու փոխարենը ստանում ենք Ալիևի զավթողական ծրագիրը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իմ և ձեր հանրապետության»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև