Skip to main content

ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն

Լրահոս

Իրանը և ԱՄՆ-ն դեռևս համաձայնության չեն եկել բանակցությունների վերսկսման շուրջ. Բաղայի

Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Բանակցությունների վերսկսման կոնկրետ ժամանակ կամ վայր դեռևս հայտնի չէ»,- նշել է Բաղային։

Պաշտոնյան անդրադարձել է նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդի փոփոխության և Չինաստանի կամ Նորվեգիայի` որպես նոր միջնորդների ընտրության մասին տեղեկություններին:

«Դուք բազմիցս լսել եք նման լուրեր և դեռ կլսեք։ Դրանք ոչ այլ ինչ են, քան ենթադրություն, և չեն կարող հաստատվել», — ասել է Բաղային։

Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական գործընթացի ընթացքում կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա:

«Սա միջազգային մակարդակով հանցավոր և անօրինական գործողություն է, և երկիրը պետք է պատասխանատվություն կրի դրա համար», — ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ Իրանը «չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», մինչև «չհամոզվի, որ դիվանագիտական ջանքերն ու բանակցային գործընթացը արդյունավետ են»։

2025 թվականի ապրիլից ի վեր Իրանը և Միացյալ Նահանգները Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Երկու երկրի պատվիրակությունների միջև բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին Մասկատում, սակայն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո բանակցությունները չեղարկվել են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031