Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Երևանում դարձյալ երթևեկության փոփոխություններ կլինեն

Սարյան փողոցում սահմանել միակողմ երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան փողոցի մի հատվածը։

Նախատեսված փոփոխությունների շնորհիվ նշված փողոցներում պահպանվի տրանսպորտային միջոցները կայանելու հնարավորությունը փողոցի երկու կողմերում՝ մայթեզրին զուհագեռ կայանելու ձևով։ Ամիրյան, Արամի, Պուշկինի, Թումանյան փողոցներից դեպի Սարյան փողոց հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեոի և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։

Նախատեսված փոփոխություններով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում պլանավորվող նոր երթևեկության կազմակերպումը կլինի հետևյալ կերպ. բոլոր տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան փողոց՝ Սարյան փողոց ուղղությամբ։ Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել 1-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա՝ Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց, 3-րդ երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 4-ին երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա։

Մոսկովյան փողոցից Թամանյանի արձանի դիմացի հատվածից բոլոր տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել 1-ին գոտուց աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ձախ՝ դեպի Սայաթ-Նովա փողոց ուղղությամբ։ Նախագիծն իրագործելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Մաշտոցի պողոտայի լուսացուցային ռեժիմների նոր հաշվարկներ և փոփոխություններ կատարել, ինչպես նաև ՆԳՆ գործընկերների հետ նախագծի ամբողջականացման աշխատանքներից հետո նոր միայն կդիտարկվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկության փոփոխության մեկնարկը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031