Skip to main content

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան

Լրահոս

Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինը

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են տացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ-Վարդաղբյուր գյուղերի բաժանարար հատվածում՝ վագոն-տնակի մոտ, տղամարդու կախված դի կա:

Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հովհաննես Գ.-ի դին՝ վագոն տնակի կողային հատվածում՝ երկաթե խողովակից կախված վիճակում:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մահացածը Շիրակի մարզի կաթի գործարաններից մեկում էր աշխատում՝ որպես կաթ հավաքող, և նրան կցված էր կաթի ավտոմեքենա:

Առավոտյան, երբ գործընկերները տեսել են, որ նա ուշանում է, սկսել են փնտրել նրան, ապա հայտնաբերել են նշված վայրում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև