Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

«ՄԼ Մայնինգի» հիմնադիր Դավիթ Սուքիասյանը փայատեր է դարձել Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրում. Hetq.am

Գործարար Դավիթ Սուքիասյանը, որն առավել հայտնի է «ՄԼ Մայնինգ» հանքարդյունահանող եւ շինարարական ընկերությունով, իսկ 2017-2020 թթ. եղել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը, ապա՝ գլխավոր քարտուղարը, փայատեր է դարձել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ում, որը Վայոց Ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ունի: Այս մասին գրել է «Հետք»-ը:

Նկատենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2001-ին եւ 2012-ի օգոստոսին 14 տարի ժամկետով (մինչեւ 2026 թ. դեկտեմբեր) Սոֆի-Բինայի հանքավայրի շահագործման լիցենզիա է ստացել:

2001-2024 թթ. ընկերությունը կոչվում էր «Վարդանի զարթոնքը» եւ փոխկապակցված էր բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին:

2014-ի հուլիսին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջորջ Հովարդ Ռիչմոնդը (George Howard Richmond), որն իրականում վրացի է՝ Գեորգի Մգալոբլիշվիլի, Սեյշելյան կղզիներում գրանցված իր Coeur Gold Armenia Ltd-ի միջոցով ձեռք էր բերել «Վարդանի զարթոնքը» եւ «ՎայքԳոլդ» ընկերությունների 80 %-ը («ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն այն ժամանակ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ուներ, որից հետո զրկվել է): Ընդ որում՝ «ՎայքԳոլդը» եւս փոխկապակցված էր Վարդան Այվազյանին:

Օֆշորային Coeur Gold Armenia-ն «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի 80 %-ի փայատերն էր 2014-2018 թթ.:

Facebook
Twitter

Կարդացեք նաև