Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Երդվյալ թշնшմիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Վերջերս Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանցիներ՝ 25 տարվա վաղեմության հանցագործությունների հետաքննության շրջանակում: Երկու կասկածյալ մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ, մյուսները դաժան ծեծվել են: Ադրբեջանը կոշտ է արձագանքել՝ չեղարկելով ռուսական մշակույթին նվիրված միջոցառումները, խուզարկելով Sputnik լրատվական գործակալության գրասենյակը և ձերբակալելով ռուսաստանցի ծրագրավորողների: Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնչել են սպառնալիքներ Բաքուն «երեք օրում գրավելու» մասին։ Թեև կողմերի միջև լայնածավալ պատերազմը քիչ հավանական է, սակայն հարաբերությունների խզումն իրական է և Մոսկվայի համար վտանգավոր, քանի որ Հայաստանը, 30 տարի շարունակ Ադրբեջանի հետ դաժան պատերազմներ մղելուց հետո, միանում է իր վաղեմի թշնամուն՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը՝  «Երկու երդվյալ թշնամիներ միավորվում են Պուտինի դեմ. Հայաստանը միանում է Ադրբեջանին՝ սպառնալով Կովկասում Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտին» վերտառությամբ հոդվածում, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Հուլիսի 10-ին Ալիևը և Փաշինյանը հանդիպել են՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները` Tert.am), որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Այս միջանցքը կհանդիսանա Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային երթուղու՝ «Միջին միջանցքի» մաս։ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ երթուղին պետք է վերահսկվեր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից։ Սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է, քանի որ  Ալիևը ցանկանում է Մոսկվային դուրս մղել գործարքից և այն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ դնել», — նշում է աղբյուրը։

«Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դրա կորուստը լուրջ հարված կլինի», — ասել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի (բրիտանական պաշտպանության ոլորտի վերլուծական կենտրոն) միջազգային անվտանգության հարցերով բաժնի տնօրեն Նիլ Մելվինը:

The Telegraph-ը հիշեցնում է, որ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հանդիպել են Ստամբուլում, ինչը զգալի քայլ է՝ հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա դիվանագիտական բացակայությունը։ Էրդողանը նշել է, որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) հարցում դրսևորում է «ավելի ճկուն մոտեցում»։

Ինչ վերաբերում է ռուսական ազդեցությանը, ապա, ըստ հոդվածի, դրա թուլացումը սկսվել էր 2023-ին՝ երբ ՌԴ խաղաղապահները չեն միջամտել Ադրբեջանի ռազմական գործողություններին Արցախում։ Այդ ընթացքում Արցախի գրեթե ողջ հայկական բնակչությունը փախել է, իսկ Ադրբեջանը մեղադրվել է էթնիկ զտման համար։ Դրանից հետո Փաշինյանը դիմել է Արևմուտքին և սկսել հաշտեցման ուղի Բաքվի հետ՝ հավատալով, որ Հայաստանի երկարաժամկետ ապագան վտանգված է, եթե այն թշնամական հարաբերություններ պահպանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս տեսակետը ժողովրդականություն չի վայելում Հայաստանում, իսկ Փաշինյանն ունի աշխարհում ցանկացած առաջնորդի ամենացածր վարկանիշներից մեկը:

Պարբերականը եզրափակում է, որ այս ամենի ֆոնին Հայաստանը և Ադրբեջանը, որոնք մի ժամանակ դիտարկվում էին որպես խորհրդային արբանյակներ, այժմ նոր ուղի են ընտրում՝ առանց Ռուսաստանի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև