Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Այն մարդկանց, որոնք ազատություն, հայրենիք են սիրում՝ ցանկանում են դատ ու դատաստանով ունեզրկել, բանտարկել, երկրից հեռացնել, թողնել ստրnւկներին. Վարդան Ղուկասյան

Սրբազանը Էջմիածնում էր, ես քաղաքապետարանում էի։ Սրբազանին տարել են Էջմիածնից, իսկ ես քաղաքապետարանում իմ աշխատանքն եմ արել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` պատասխանելով այն հարցին, թե ուր էր հավատքով քաղաքապետը, երբ ԱԱԾ-ն փնտրում էր Սրբազանին:

Նա նշել է, որ դեմ է եպիսկոպոսների և սրբազանների հանդեպ Հայաստանի Կառավարության նմանօրինակ վերաբերմունքին: Ղուկասյանը ասել է՝ ուզում եմ, որ եկեղեցին մաքրվի, բայց թող հստակ անունները տան` միաժամանակ մտածելով իրենց վարքուբարքի մասին, իրենց գրքերի մասին, որ կարդում ես՝ միայն այլասերվածություն է դուրս գալիս, իրենց թիմի մասին մտածեն:

Ղուկասյանը խնդրահարույց է համարել դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը՝ նշելով, որ դա «դրսի ուժերի» ցանկությունն է, որ հայը չիմանա իր պատմությունը, ծանոթ չլինի իր ակունքներին:

Անդրադառնալով ձերբակալություններին՝ Գյումրու քաղաքապետը կարծիք է հայտնել, ասել, որ այն մարդիկ, որոնք ազատություն, հայրենիք, ճշմարտություն են սիրում՝ բոլորին ցանկանում են դատ ու դատաստանով ունեզրկել, բանտարկել, երկրից հեռացնել, թողնել ստրուկներին:

«Թողնել ստրուկներին, ստից 300,000-400,000 դրամներ աշխատավարձերը տալ, թևերը կաչատ անեն, ընկնեն խեղճ ժողովրդի ջանին: Սա է», -ասել է Ղուկասյանը: Նա հավելել է, որ ովքեր սիրում են իրենց հայրենիքը և լեզուն, պետք է ոտքի պիտի կանգնեն, պաշտպանեն իրենց հայրենի հողը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031