Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում

Լրահոս

Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ, ուստի Փաշինյանը փորձում է արժեզրկել այն. Արա Աբրահամյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին նրա դեմ իր գործողություններով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

«Նա հիանալի հասկանում է, որ իր վարկանիշը կտրուկ անկում է ապրում։ Նա հասկանում է, որ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել հայ ժողովրդին և կարող է իր խոսքն ասել ընտրությունների ժամանակ (2026 թվականի խորհրդարանի ընտրությունների ժամանակ — Խմբ.)։ Եվ նա պարզապես սկսել է զբաղվել Եկեղեցով», — ասել է նա։

Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանն ինքը որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ և երբեք իրեն որպես հավատացյալ չի դրսևորել։

«Նա անգամ բարոյական իրավունք չունի զբաղվելու Եկեղեցով  և ղեկավարել որևէ շարժում (Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության համար — Խմբ.): Նման որևէ շարժում ղեկավարելու համար, չգիտեմ, մարդ պետք է Եկեղեցուն առնչություն ունենա, պետք է սուրբ լինի: Բայց նա շատ հեռու է սուրբ լինելուց։ Եվ այսպես, իր անձնական շահերից ելնելով, նա այժմ ցանկանում է արժեզրկել Եկեղեցին։ Բայց արժեզրկելը նրա գործն է», — նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահը։

Նա հիշեցրել է, որ ՀԱԵ-ն շատ կարևոր դեր է խաղում հայերի համար։

«Գիտեք, մենք (հայերը — խմբ.) ունեցել ենք մի ժամանակաշրջան, երբ դարեր շարունակ պետություն չկար։ Եկեղեցին փոխարինել է պետությանը։ Եկեղեցին պահպանել է մեր լեզուն։ Եկեղեցին պահպանել է մեր հավատքը։ Եկեղեցին միավորել է մեզ, որպեսզի մենք չկորչենք։ Եթե Եկեղեցի չլիներ, մենք կկորչեինք … հիմա հայկական պետություն չէր լինի։ Եվ չէին լինի նաև հայկական արժեքներ։ Մենք չէինք ունենա այնպիսի գրքերի պահոց, ինչպիսին Մատենադարանն է», — հավելել է նա։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Փաշինյանը կարո՞ղ է ձերբակալել կաթողիկոս Գարեգին Բ-ին, Աբրահամյանը նշել է, որ վարչապետից ամեն ինչ կարելի է սպասել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև