Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում

Լրահոս

Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու բոլոր քննարկումները կատարվում են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակում. Փաշինյան

Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները վերաբացելու կամ ապաշրջափակելու մեր դիրքորոշումները մենք արտահայտել ենք վաղուց և դա արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:  Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունն այս գործընթացում կայանում է նրանում, որ տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնք կներառեն կապեր Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով։ Բացի այդ, ընդգծվել է նաև երկկողմ առևտրաշրջանառության, միջազգային հաղորդակցության և տարանցիկ փոխանակման հնարավորությունների անհրաժեշտությունը։

Փաշինյանը պարզաբանել է, որ այս նախաձեռնությունների շրջանակում Հայաստանի մոտեցումն անփոփոխ է՝ բոլոր քննարկումները կատարվում են և շարունակելու են կատարվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակում։ Նա ընդգծել է, որ որևէ բանակցություն կամ քննարկում չի կարող դուրս գալ այս սկզբունքներից կամ հակասել դրանց։

«Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին», -ասել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև