Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում

Լրահոս

Այսօր վստահաբար կարելի է պնդել, որ հայկական ակնաբուժության առաջընթացի ակունքներում կանգնած է մարդ, որն իր կոչումը վերածեց ապրելակերպի և այն ծառայեցրեց հանրությանը՝ լուսավորելով մարդկանց՝ բառի բուն և փոխաբերական իմաստով

Հուլիսի 17-ին լրանում է ՀՀ վաստակավոր բժիշկ, ակնաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ-ի և ՌԴ ԲՏԳԱ-ի ակադեմիկոս, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի երկարամյա վարիչ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր և շուրջ 30 տարվա տնօրեն, ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանի ծննդյան 77-ամյակը։ Ցավոք, նա այսօր մեզ հետ չէ, սակայն ապրում է իր դաստիարակած սերնդի, գործընկերների, հարազատների և ուղղակի բոլոր նրանց սրտերում, ում աչքերը, հույսով ու հավատով, ուղղված են եղել դեպի Բժիշկը։
Կան անուններ, որոնք միայն մասնագիտական հաջողություններով չեն ճանաչվում, այլ համակարգային մտածողության, բարեփոխումների և արժեքների խորհրդանիշ են։ Այդ անհատականություններից է Ալեքսանդր Մալայանը՝ բժիշկ, ակնաբան, գիտնական, մանկավարժ, մարդ, որի կյանքը ազգանվեր առաքելություն էր։
Ալեքսանդր Մալայանը սոսկ բժիշկ չէր․ նրա մասնագիտական կենսագրությունը չի սկսվել բժշկական համալսարանից և ավարտվել մասնագիտական տիտղոսներով։ Նրա կենսագրությունը կանխորոշվել էր դեռևս երկու սերունդ առաջ․ նա հորեղբոր և հոր գործի շարունակողն էր, ընդ որում՝ բոլորովին նոր որակներով։ Նրա կազմակերպչական ունակությունները հրաշալիորեն համադրվում էին գիտական մտքի, մանկավարժական ձիրքի և բժշկի վարժ ձեռքի հմուտ գործունեության հետ։ Հենց դրա արդյունքում նա կարողացավ ստեղծել Հայաստանի ամենահեղինակավոր ակնաբուժական կենտրոններից մեկը՝ իրականացնելով հոր վաղեմի երազանքը։ Այսօր Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը մասնագիտացված, միջազգային չափանիշների ձգտող բուժհաստատություն է։ Այն ոչ միայն բուժման, այլ նաև գիտական և ուսումնական գերազանցության կենտրոն է՝ տարածաշրջանային նշանակության հաստատություն։ Այս արդյունքին Ալեքսանդր Մալայանը կարող էր հասնել միայն հետևողական ու անդադրում աշխատանքի արդյունքում։
Նա նվիրյալ էր, որի ջանքերով մի ողջ ոլորտ նոր դիմագիծ ձեռք բերեց։ Ալեքսանդր Մալայանը էականորեն փոխեց Հայաստանում ակնաբուժության դեմքը՝ դարձնելով այն արդիական, ժամանակի շնչին համապատասխան։ Նրա նախաձեռնողականության ու նպատակաուղղված գործելակերպի արդյունքում քայլ առ քայլ կյանքի կոչվեցին իր մտապատկերում ուրվագծված բոլոր նպատակները։
Հայաստանի բժշկական պատմության մեջ առաջին անգամ հենց Ալեքսանդր Մալայանն իրականացրեց մի շարք բարդ վիրահատություններ և նորարարական միջամտություններ, որոնց թվում՝ արհեստական ոսպնյակի տեղադրումը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը (կերատոպլաստիկա), ապակենման մարմնի վիրահատական միջամտություններ, արհեստական ․․․․․․կիրառումը, ուլտրաձայնային մեթոդով կատարակտի հեռացում, ցանցաթաղանթի հետտրավմատիկ բարդությունների շտկում։ Նա առաջիններից էր, որ ճանաչեց ժամանակակից տեխնոլոգիաների կենսական անհրաժեշտությունն ու հանդես եկավ «Հայկական ակնաբուժության նախագիծ» ազգանվեր նախաձեռնությամբ, որի շնորհիվ հնարավոր եղավ մասնագիտացված օգնություն տրամադրել հասարակության լայն շերտերի։ Այս բարեգործական ծրագիրը, որ հիմնադրվեց 1992 թվականին, այսօր էլ իրականացնում է նույն առաքելությունը։ Ալեքսանդր Մալայանի կերպարը դուրս է ակնաբուժության սահմաններից. նա առողջապահական մտածողության, նորարարության և արժեքային առաջնորդության խորհրդանիշ է։
Բայց Մալայանի պատմությունը միայն նորարարությունների մասին չէ։ Դա նաև էթիկայի, մարդասիրության և սերնդափոխության վերաբերյալ պատմություն է։ Նա իր ողջ գործունեության ընթացքում ճանապարհ է հարթել երիտասարդների համար ու աջակցել նրանց, ուսանողին ոչ միայն գիտելիք է փոխանցել, այլև փորձ ու մասնագիտությանը մոտենալու իրական հնարավորություն տվել։ Նա ուսանողների մեջ սերմանել է այնպիսի գաղափարներ, որոնք ուղենիշ էին հենց իր համար․ անհատական մոտեցում յուրաքանչյուր հիվանդի, հարգանք՝ մարդկային արժանապատվության նկատմամբ, անսպառ պատասխանատվություն՝ մասնագիտության առաջ։ Այդ բարձր պատասխանատվությամբ ստանձնած մասնագիտությունը նա մեծ պատվով փոխանցեց բազմաթիվ սերունդների։
Եվ այսօր վստահաբար կարելի է պնդել, որ հայկական ակնաբուժության առաջընթացի ակունքներում կանգնած է մարդ, որն իր կոչումը վերածեց ապրելակերպի և այն ծառայեցրեց հանրությանը՝ լուսավորելով մարդկանց՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Ալեքսանդր Մալայան՝ մարդ, որ լույս էր և տալիս էր լույսը տեսնելու հնարավորություն․ այսօր նա կդառնար 77 տարեկան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև