Skip to main content

Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի

Լրահոս

Դա իմ ավտոշարասյունը չէ, ՀՀ վարչապետի «ավտոբուսն է», ի՞նչ կապ ունեմ դրա հետ. Փաշինյանը՝ վրшերթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ պատասխանել է Tert.am-ի կողմից հնչեցված մի շարք հարցրի, որոնք ներկայացնում ենք ստորև:

-Ինչո՞ւ է վարչապետը շարունակում պաշտոնավարել, եթե կառավարության ծրագիրը ամբողջությամբ չի իրագործվել։ Իսկ միևնույն ժամանակ, նա պահանջում է Վեհափառից հեռանալ՝ ենթադրյալ ուխտի խախտման համար։

Լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ աշխարհում չկա որևէ կառավարություն, որ իր ծրագիրն ամբողջությամբ՝ 100 տոկոսով իրականացնի։ «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ամեն ամիս, բոլոր երկրներում պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան։ Շատ հարցեր են հնչում նաև Ղարաբաղի հետ կապված:

Ես ԱԺ ամբիոնից ասացի, որ ՀՀ-ում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու և ասում եմ, որպես ՀՀ վարչապետ և դա իմ պաշտոնական դիրքորոշումն է», – նշեց վարչապետը։ Անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու հետ իր հարաբերություններին, Փաշինյանն ասաց. «Ինչ վերաբերվում է Հայ առաքելական եկեղեցու հետ կապված դրվագին. ես պատասխանեցի, երկու հատ էլ սաղմոս ասեցի, երրորդն էլ ասե՞մ: Այսինքն, այդ հարցին շատ մանրամասն եմ անդրադարձել»։

-Ինչո՞ւ է ութ ամսական հղի կնոջ մահվան պատճառ դարձած վրաերթի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրում։

Հիշեցնենք՝ վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել հղի կնոջ, որը մահացել էր։ Փաշինյանը նշեց, որ դեպքի պահին ինքը եղել է շարասյան մեքենաներից մեկում, սակայն ոչ վարորդի դերում։ «Պատկերացրեք, որ դուք ավտոբուսի մեջ նստած եք, և ավտոբուսը վրաերթի է ենթարկում քաղաքացու։ Դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ։ Ես մեքենայի մեջ եմ եղել, շարունակել եմ նստած մնալ։ Շարասյան այլ մեքենայում է պատահել դեպքը։ Ես նույնիսկ վկա չեմ գործով։ Ցավակցել եմ, ցավում եմ, դատական գործընթաց գնում է», – նշեց Փաշինյանը։

-Ինչո՞ւ ՀՀ վարչապետը չի հանդիպում Կառավարության շենքի մոտ բողոքող արցախցիներին, և ինչու՞ է փորձ արվում խլել Արցախի ներկայացուցչության շենքը։ Փաշինյանը հերքեց այն պնդումը, թե արցախցիները կրկին կանգնած են իրենց տները կորցնելու վտանգի առաջ։ «

Դուք ասում եք, որ Ղարաբաղի ժողովուրդը տնից զրկվելու հերթական անգամ վտանգի առաջ է կանգնած, բացարձակապես հերքում եմ, չկա այդպիսի բան։ Բոլոր մեր քույրերի և եղբայրների համար Կառավարության ծրագրի վերջին որոշումից հատկապես հետո բոլորի համար ծրագիրը բացված է», – ասաց վարչապետը։ Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչության շենքին՝ Փաշինյանն ասել, որ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Ես բաց ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ-ի ներսում լինի երկրորդ պետություն։ Սա վերաբերում է թե՛ քաղաքական, թե՛ կրոնական ոլորտներում նման փորձերին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև