Skip to main content

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան

Լրահոս

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը պահանջում է համակարգային մոտեցում. ՄԻՊ

Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև նրանց հանրակրթության և բարձրագույն կրթության իրավունքի ապահովմանն առնչվող խնդիրներին։

Իր ելույթում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը պահանջում է համակարգային մոտեցում և տարբեր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանք։

«Կրթության իրավունքն առանցքային նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և հանրային կյանքին լիարժեք մասնակցության համար։ Մեզ համար առաջնահերթ է, որ այդ իրավունքն ապահովվի ոչ միայն իրավական ակտերի համատեքստում, այլ նաև գործնականում։ Այդ համատեքստում կարևորվում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը, ինչը ներկայում շարունակում է մնալ մարտահրավեր։ Պետք է համատեղ ջանքերով լուծենք այս հիմնախնդիրները», – նշել է Անահիտ Մանասյանը։

Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Մասնակցել են պետական մարմինների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտը կարգավորող իրավական ակտերին ու դրանց նախագծերին, մասնագիտական կադրերի պատրաստման գործում առկա դժվարություններին, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ուսումնական գրականության և մասնագիտական նյութերի սակավությանը։

Միջոցառման մասնակիցները կարևորել են նաև կրթական միջավայրի ներառականության խթանումը՝ հիմնվելով բազմազանության և հավասար հնարավորությունների սկզբունքների վրա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև