Skip to main content

Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան

Լրահոս

Մտքի ծայրում միշտ կա հույս, որ Արցախը վերադարձվելու է հային. Արցախի ՄԻՊ

Ես չեմ հավատում, որ այն հասարակությունը, որը 30 տարի շարունակ պայքարել է Արցախի համար, մեկ օրում որոշեց, որ այդ հարցն այլևս իր համար գոյություն չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Դա պարզապես չի կարող պատահել։ Ճնշող քարոզչություն է իրականացվում պետական մակարդակով, բայց դա չի վերացնում մարդկանց ներսում նստած Արցախի նկատմամբ պահանջատիրությունը»,- ասել է Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը շեշտում է՝ Արցախ վերադարձի ձգտումը չպետք է մնա միայն որպես անհատական երազանք․ այն պետք է դառնա համազգային օրակարգ. «Այդ հույսով արցախցիները չպետք է մենակ մնան։ Դա պետք է դառնա համայն հայության հարցը, հատկապես սփյուռքի երիտասարդության համար, որը պետք է հավատարիմ մնա Արցախ վերադառնալու գաղափարին»։

Ստեփանյանը նաև բարձր է գնահատել Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ՝ միջազգային վերահսկողության ներքո։

«Շատ կարևոր է, որ բանաձևում ընդգծվում է վերադարձի իրավունքը։ Սա նաև աջակցություն է Շվեյցարիայում գործող ԼՂ խաղաղության նախաձեռնությանը։ Մենք պետք է շարունակենք պայքարել այս ուղղությամբ։ Փոխելու բան չկա՝ միայն պետք է հուսավառել մարդկանց, որ վերադարձը հնարավոր է։ Ես իմ շրջապատում չեմ տեսել մարդկանց, ովքեր ամբողջությամբ հրաժարվել են Արցախից։ Մտքի ծայրում միշտ կա հույս, որ Արցախը վերադարձվելու է հային»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև