Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

Պատկերացում ունեմ՝ ինչպես պետք է պաշտպանել Եկեղեցին, հիմա չեմ բարձրաձայնի. Վեհափառ Հայրապետն էլ պետք է կոչով դիմի ժողովրդին. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի՝ Վեհարանը «ազատելու», ընդդիմության հնարավոր քայլերի, Դաշնակցությունը փակելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

— Պարո՛ն Սաղաթելյան, վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ կոչեր է անում Վեհափառին հեռացնելու մասին, իր ասուլիսին էլ հայտարարեց, թե Վեհարանն «ազատելու է» այնպես, ինչպես ՀՀ-ն Սերժ Սարգսյանից. արդյոք սա նշանակում է, որ իրոք պատրաստվում է նորից մարդկանց խմբով հարձակվել Վեհարանի վրա, ի՞նչ է սպասվում։

— Սրբապիղծ, անհայրենիք այդ մարդուց լավ բան պետք չէ սպասել։ Ակնհայտ է՝ նա սելջուկների կամ երիտթուրքերի նման փորձում է հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Չեմ կարծում, որ հանրային աջակցություն ունի այդ հարցում, բայց կարող է իր ստրուկների, ուժային կառույցների միջոցով ինչ-որ բան փորձել։ Չեմ կարող ասել՝ ինչպես, երբ, ինչ եղանակով, բայց ակնհայտ է՝ նպատակ ունի վարկաբեկել ու ճնշել Եկեղեցին և հնարավորության դեպքում փոխել հոգևոր բարձր դասը։ Նա երևի կուզենար մի կաթողիկոս ունենար, ասենք՝ Վահագն Խաչատրյանի նման։

— Կան խոսակցություններ, որ Փաշինյանը կարող է մինչև կիրակի մտնել Եկեղեցի: Ինչպիսի՞ հակազդեցություն է հնարավոր ընդդիմության կողմից։

— Շատ կարևոր է, որ այս պահին Վեհափառ Հայրապետն ու Եկեղեցու եպիսկոպոսները կոչով դիմեն ժողովրդին։ Սա լուրջ ազդակ կլինի։ Բացի այդ՝ անհրաժեշտ են քաղաքական ուժերի, ազգային գործիչների, հասարակական շրջանակների հստակ դիրքորոշումներ ի պաշտպանություն Եկեղեցու։ Բայց պետք են նաև գործնական քայլեր՝ հարձակումը կանխելու, Վեհարանը պաշտպանելու համար։

— Ի՞նչ գործուն քայլեր պետք է արվեն:

— Ես պատկերացում ունեմ, բայց այս պահին նպատակահարմար չեմ համարում հրապարակել։ Ակնհայտ է, որ նա այդ ուղղությամբ գնում է՝ կլինի վաղը, մի շաբաթ հետո, թե մեկ ամիս անց։ Ու դրան պետք է պատշաճ արձագանք լինի՝ այդ թվում գործնական։

— Այսինքն, Դուք վստահ եք, որ ընդդիմությունը, այդ թվում՝ Դաշնակցությունը, պատրաստ է պաշտպանել Եկեղեցին ու Վեհափառին։

— Ես վստահեցնում եմ՝ Դաշնակցությունը լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով կամ դատապարտելով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով։ Մենք գտնում ենք, որ Եկեղեցին պետք է պաշտպանել։ Թե դա ինչ ձևերով ու մեթոդներով, եկեք թողնենք պահին՝ հասկանալու համար նաև ինչ են իրենք պատրաստվում անել։ Բայց նորից կրկնեմ՝ շատ կարևորում եմ Եկեղեցու կոչը ժողովրդին։

— Ասացիք՝ Դաշնակցությունը եկեղեցու կողքին է, արդեն խոսվում է նաև Դաշնակցությանը փակելու մասին, իր վերջին ասուլիսին էլ ասաց, եթե իրավական հիմքեր լինեն, այս մասով մտահոգություններ ունե՞ք։

-Դաշնակցությանը նա չի կարող փակել։ Կարող է ձերբակալել դաշնակցականներին, հալածել, բռնաճնշումներ իրականացնել։ Դա նորություն չէ։ Բայց մեր գործունեությունը կասեցնել չեն կարող։ Մեր դեմ տարիներ շարունակ պայքարել են տարբեր ռեժիմներ, բայց հաջողություն երբեք չեն ունեցել։ Նույնն էլ հիմա կլինի։ Իրենք իրենց գլուխը պատին կտան, թե կկարողանան փակել Դաշնակցությունը։

— Եթե, այդուհանդերձ, իսկապես Փաշինյանը հասնի նրան, որ կարողանա հեռացնել Վեհափառին՝ ինչ է լինելու հետո։

— Կանխատեսումներ չեմ ուզում անել։ Ժամանակը ցույց կտա։ Նրա նպատակը պետությունը թշնամուն հանձնելն է։ Այո, այս պահին որոշ հաջողություններ ունեցել է։ Բայց կհաջողի, թե ոչ՝ կախված է ոչ միայն մեզնից, այլև՝ Եկեղեցուց, ազգային ուժերից և մեր ժողովրդից։ Եթե թույլ տանք, կհաջողի։ Եթե չտանք՝ ոչ մի հաջողություն չի ունենա։ Կոչեր շատերը կարող են հնչեցնել, բայց իրական արդյունք տալիս են նախաձեռնությունն ու գործողությունը։ Ես մեր անունից կարող եմ ասել՝ մենք պատրաստ ենք ու վերջին դեպքերով էլ նաև ցույց ենք տվել:

— Ասում եք՝ պետք է Կաթողիկոսը կոչ անի, ինչպիսի՞ կոչ պետք է դա լինի:

— Կոչը պետք է ուղղված լինի ժողովրդին՝ Եկեղեցու պաշտպանության գաղափարի շուրջ համախմբելու համար։ Մեր հասարակության կողմից ակնկալիք կա, մարդիկ սպասում են այդ խոսքին։ Քաղաքական ուժերն, իհարկե, ունեն իրենց պատասխանատվության բաժինը։ Բայց սա միայն մեկ կուսակցության հարց չէ։ Սա այն օրակարգն է, որը կարող է իսկապես լայն համախմբում ստեղծել՝ անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից։

— Քննարկումներ եղե՞լ են այլ քաղաքական ուժերի հետ՝ ինչպես պաշտպանել Եկեղեցին։

— Այո, որոշակի քննարկումներ կան։ Առնվազն մենք կապի մեջ ենք տարբեր ուժերի հետ, խոսում ենք, փոխանակվում մտքերով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031