Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար լավ հեռանկարներ կան, սակայն անհրաժեշտ են մի շարք քայլեր. Բայրամով

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Քննարկումների ընթացքում անդրադարձանք գլոբալ գործընթացներին, տարածաշրջանին սպառնացող հնարավոր անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաև մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Իմ հարգարժան գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հայաստան-Ադրբեջան հետպատերազմյան գործընթացների մասին՝ հատկապես ընթացիկ փուլում։ Այդ համատեքստում անդրադարձել եմ նաև հուլիսի 10-ին Աբու Դաբիում  Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցություններին և առկա դրական դինամիկային։ Մենք համարում ենք, որ խաղաղության ուղին ունի լավ հեռանկարներ։ Այն իրական է, սակայն այդ ճանապարհի ավարտին հասնելու համար անհրաժեշտ մի շարք քայլեր դեռ չեն արվել՝ հատկապես հայկական կողմի կողմից», — նշել է Բայրամովը։ապես հայկական կողմի կողմից», — նշել է Բայրամովը։

Նա կրկնել է Բաքվի պնդումներն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում անցկացվի հանրաքվե՝ երկրի Սահմանադրությունից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները բացառելու նպատակով։

«Պետք է քայլեր ձեռնարկվեն հանրաքվե անցկացնելու ուղղությամբ, ինչպես նաև լիովին իր գործառույթը կորցրած և գործնականում գոյություն չունեցող Մինսկի խմբի և դրա ձևաչափերի լուծարման համար», — նշել է Բայրամովը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031