Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Որպես մանկավարժ Դուք չե՞ք կաշկանդվում հայտնվել այն հակաեկեղեցական շարժման հեղինակների կողքին, ովքեր համացանցը ողողել են աննախադեպ հայհոյախոսությամբ ու ատելության խոսքով, ինչը երբեք չի դատապարտվել Ձեր կողմից»

ՀՀ վարչապետի՝ Էջմիածնի հրապարակում հավաքին միանալու կոչին պատրաստակամություն հայտնած Հ․ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը տեսանյութի միջոցով փորձել է արդարացնել իր դիրքորոշումը՝ հանդես գալով որպես մտահոգ մանկավարժ։
Երբ հոգևոր ճշմարիտ կյանքին ու Եկեղեցուն անհաղորդ անձի մոտ «առաքինի» Վեհափառ ու հոգևորականներ ունենալու բարոյական պահանջ է ձևավորվում, այն էլ հակաեկեղեցական արշավի համատեքստում, հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է կորցրել բարոյական կողմնացույցը։ Ռ. Երեմյանը նշում է, որ իր կոչումն ու հանգամանքն իրեն պարտավորեցնում են պայքարել մի երևույթի դեմ, որը կարող է արատավոր հետևանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում։ Եվ զարմանալին այն է, որ այդ պայքարի գլխավոր թիրախը Եկեղեցին է՝ իր գահակալով ու հոգևորականներով։

Մանկավարժը պետք է տեղեկացված լիներ Վեհափառ Հայրապետի անմիջական նախաձեռնությամբ իրականացվող կրթադաստիարակչական ու մշակութային լայն գործունեության մասին՝ Կիրակնօրյա դպրոցներից և Հայորդյաց տներից մինչև երիտասարդաց միություններ ու Երեխաների խնամքի կենտրոններ, բարձրագույն հոգևոր կրթական հաստատություններ ու թանգարաններ։ Այս գործունեության արդյունքում հազարավոր երեխաներ ու երիտասարդներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, կրթվում ու դաստիարակվում են ազգային ու քրիստոնեական արժեքներով։ Հետևաբար մտահոգիչ է այս ամենի մասին չիմանալը, և առավել մտահոգիչ՝ կանխամտածված անտեսումը։
Տարակուսելի է նաև, որ տիկին Երեմյանին կարծես բնավ չի մտահոգել այս իշխանության կողմից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական ծրագրից դուրս բերումը, որով հայ քրիստոնյա ընտանիքների բոլոր երեխաները զրկվեցին նաև դպրոցում հոգևոր-բարոյագիտական ուսուցումից։ Եվ այսօր, համատարած արատավոր բարքերի պայմաններում, մանկավարժի մոտ ինչո՞ւ որևէ բարոյական պահանջ ու պարտավորվածություն չի առաջանում։ Մտահոգիչ չէ՞, երբ դպրոցը հոգեկերտման դարբնոցից աստիճանաբար փոխակերպվում է զուտ գիտելիքներ հրամցնող հաստատության` պատրաստելու համար գուցե և խելացի, բայց հոգեպես աղքատ սերունդ։ Նույն մանկավարժի մտահոգությունը, թե համացանցում հոգևորականների խոսքը կաշկանդում է իրեն աշակերտների հետ խոսել Եկեղեցու դերակատարության մասին, ավելի քան միակողմանի է։ Հետաքրքիր է՝ որպես մանկավարժ Դուք չե՞ք կաշկանդվում հայտնվել այն հակաեկեղեցական շարժման հեղինակների կողքին, ովքեր նույն համացանցը ողողել են աննախադեպ հայհոյախոսությամբ ու ատելության խոսքով, ինչը երբեք չի դատապարտվել Ձեր կողմից։ Եվ եթե Ձեր մեջ իսկապես բարոյական պատասխանատվության զգացում է արթնացել, ապա ինչո՞ւ է այն ուղղվել մասնավորապես Եկեղեցու դեմ, որը դարեր շարունակ եղել և մնում է բարոյական ու հոգևոր արժեքների պահպանության բացառիկ դարբնոցը։ Թեև եկեղեցում առկա խնդիրները քննարկվում և լուծվում են ներքին կանոնակարգերով, այդուհանդերձ եկեղեցին միշտ էլ բաց է եղել կառուցողական առաջարկների առջև։ Սակայն կարևոր է և՛ քննադատության հիմնավոր լինելը, որը կառուցված չէ բամբասանքների վրա, և՛ դրա առողջացնող էությունը՝ հիմնված քրիստոնեական սիրո վրա։ Մնում եմ աղոթող կրթության արդար մշակների համար, և հարգանք մատուցում բոլոր այն մարդկանց, որոնց ճշմարիտ ու անկեղծ մտահոգությունը բխում է աստվածավախ և ճշմարտասեր սրտից, ո՛չ թե միայն խոսքերով քրիստոնյա ներկայացողի մտքից։ Հիշենք, որ ուսուցչի, մանկավարժի, մտավորականի, պարզ քրիստոնյայի բարոյական պատասխանատվության զգացումը կոչված չէ՛ դրսևորվելու հանուն մարդահաճության և անձնական շահի, այլ՝ հանուն ճշմարտության ու հոգևոր արժեքների պահպանության, քանզի, ինչպես Աստվածաշունչն է ասում. «Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև» (Առակաց 21։3)։

Տեր Հովսեփ քահանա Սարգսյան

Մասյացոտնի թեմի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

Aravot.am

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031