Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խnշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով  լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար Պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացրել են վարչարարություն, որի ժամանակ վարորդի ուղևորը դուրս գալով ավտոմեքենայից մոտեցել է վերջիններիս և միջամտել նրանց կողմից իրականացվող վարչարարությանը՝ վարորդին հորդորելով նստել ավտոմեքենան:

Պարեկային ծառայության երկու աշխատակիցները պահանջել են չմիջամտել իրենց ծառայողական լիազորությունների իրականացմանը, սակայն քաղաքացին չի ենթարկվել օրինական պահանջին՝ շարունակելով խոչընդոտել նրանց կողմից վարչարարության իրականացմանը:

Արդյունքում, պարեկային ծառայողները վարչական ձերբակալման են ենթարկել տվյալ քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության բաժին, որտեղ նրանցից մեկը մյուս ծառայողի ներկայությամբ հակաիրավական վարքագիծ դրսևորելու համար պատժելու նպատակով բռունցքով հարվածներ է հասցրել իրենց իրավազորության տակ գտնվող, ձերբակալված անձի կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Պարեկային ծառայության մյուս աշխատակիցը միջոցներ չի ձեռնարկել բռնության գործադրումը կանխելու և խափանելու ուղղությամբ, բացի այդ, ընթացք չի տվել քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման դեպքին, ինչը մնացել է հաշվառումից դուրս:

Պարեկային ծառայության աշխատակիցներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ մյուսի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և հսկող դատախազի հաստատմամբ կասեցվել է վերջիններիս պաշտոնավարումը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031