Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ  մասնակցել է «Աջակցություն կանանց  զորացմանն ու տնտեսական  անկախացմանը» ծրագրի շրջանակներում  իրականացվող զրույց-քննարկմանը:

Միջոցառումը նախաձեռնել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ «Կանանց նկատմամբ  բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման մասնակցել են տեղահանված և տարբեր խոցելի խմբեր ներկայացնող կանայք:

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափի միջոցառումների կարևորությունը խոցելի տարբեր խմբերի ձայնը լսելի դարձնելու և զգայուն հարցերը բարձրաձայնելու տեսանկյունից․

«Շատ կարևոր են նման միջոցառումները։ Դրանց մասնակցությունն ու հանրայնացումն օգնում են, որ մարդիկ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ, հասկանան, որ իրենք միայնակ չեն։ Մենք պետք է միասին լինենք, պատրաստ՝ հասկանալու միմյանց խնդիրներն ու իրար աջակից լինելու»։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր գործունեության կարևոր ուղղություններից են կանանց և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կառուցել համերաշխ հասարակություն, որտեղ մարդիկ ոչ միայն հանդուրժող են միմյանց առանձնահատկությունների նկատմամբ, այլև՝ աջակցող.  «Մեր օրինակով պետք է ցույց տանք, որ անկախ յուրաքանչյուրիս ունեցած առանձնահատկություններից` բոլորի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի արժանապատիվ, հավասար, համերաշխ և հարգալից»։

Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև իր աշխատանքային առաջնահերթությունները՝ ընդգծելով հատկապես տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալ-հոգեբանական աջակցության կարևորությունը, իրավահավասարության երաշխավորումը։

Անահիտ Մանասյանը նշել է, որ մի շարք խնդիրներ համակարգային են, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի, բայց կրկնակի խոցելիություն են ձեռք բերում տեղահանված անձանց պարագայում: Ավելին, բազմաթիվ դեպքերում նույնիսկ այս խնդիրների առնչությամբ հանրային ընկալումներն են ձևախեղված:

«Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից։ Դրանք պետք է գիտակցել, ճիշտ հասցեավորել և գտնել լուծման պատշաճ ուղիներ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031