Skip to main content

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լրահոս

Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նոր կարգավորումների փաթեթը

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցեց մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին վերաբերող լիցենզավորման կարգի փոփոխությունների մասին նախագիծը։ Օրենսդրական նոր փոփոխությունների նպատակն է բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և ապահովել համապատասխանություն ժամանակակից պահանջներին։

«Մենք մի շարք կարևոր փոփոխություններ ենք կատարում քոլեջների լիցենզավորման գործընթացում։ Առաջին էական փոփոխությունն այն է, որ այսուհետ տարբերակում ենք լիցենզավորման ձևերը։ Մինչ այժմ գործած մոտեցումն այն էր, որ նույն լիցենզիան ընդգրկում էր թե՛ գործունեության թույլտվությունը, և թե՛ կոնկրետ որակավորման ծրագրի իրականացումը։ Այժմ արդեն լիցենզավորման կարգով սահմանվում են երկու տարբեր տեսակներ. մեկը վերաբերում է կրթական գործունեության թույլտվությանը, մյուսը՝ կոնկրետ որակավորման շնորհման կրթական ծրագրին»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ երկրորդ տիպի լիցենզիան կտրուկ բովանդակային պահանջներ կներառի․ կքննարկվի, օրինակ, արդյոք կա համապատասխան դասախոսական կազմ և անհրաժեշտ պայմաններ տվյալ որակավորմամբ կրթական ծրագիրը իրականացնելու համար։

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորեց նաև այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավոր հատվածի հետ համագործակցության ամրապնդմանը։ Լիցենզավորման նոր կարգով առանձին կարգավորումներ են սահմանվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելի համար։

«Նախատեսվում է նաև ճկունություն՝ հիմնական աշխատակազմի համամասնությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ այդ շեմը սահմանվում է 30 տոկոս, ինչը թույլ կտա քոլեջներին ներգրավել ոլորտում արդեն աշխատող պրակտիկ մասնագետների՝ փոխանցելու իրենց փորձը և հմտությունները։ Սա շատ կարևոր փոփոխություն է, քանի որ գործատուի մոտ աշխատող մասնագետը կկարողանա միաժամանակ ներգրավվել ուսուցման պրակտիկ բաղադրիչում»,- նշեց նախարարը։

Փոփոխություններով հստակեցվում են նաև այն նվազագույն պայմանները, որոնք պետք է ապահովված լինեն լիցենզավորման համար՝ ուսումնաարտադրական և լսարանային տարածքներից մինչև լաբորատոր բազաների համապատասխանություն։

Նախարարը հավելեց, որ լիցենզավորման նոր ձևակերպումներն առաջիկայում կհամապատասխանեցվեն կրթության միջազգային դասակարգմանը։ Մասնավորապես՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական)» ծրագրի փոխարեն կիրառվի «մասնագիտական կրթության առաջին մակարդակ» եզրույթը, իսկ «միջին մասնագիտական կրթության» փոխարեն՝ «մասնագիտական կրթության երկրորդ մակարդակ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031